Անտառաշինություն, անտառների կայուն կառավարման (անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատումների արդյունավետ օգտագործում՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունն ու ապահովելով անտառների բնապահպանական սոցիալական, տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը) կազմակերպմանն ուղղված համալիր միջոցառումներ։

Անտառաշինություն, Արիզոնա, ԱՄՆ, 1944 թ

Անտառաշինությունը ընդգրկում է անտառային տնտեսության սահմանների որոշումը, տեղագրական աշխատանքների կատարումը և անտառների քարտեզագրումը, անտառային հողերի գույքագրումը (ներառյալ բնական պայմանների նկարագրությունը, անտառների տեսակային և տարիքային կազմերի, վիճակի, անտառային պաշարների որակական և քանակական բնութագրերը), վերականգնողական, խնամքի, սանիտարական և այլ հատումների, անտառվերականգնման, անտառապատման, անտառապահպանության և անտառապաշտպանության իրականացման ու ծավալների և անտառօգտագործման տեսակների և ծավալների որոշումը։

Անտառաշինության արդյունքում մշակվում են անտառաշինական նախագծեր (անտառկառավարման պլան)՝ առաջիկա 10 տարիների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։