Անտանակլասիս (հին հունարեն՝ αντανακλασις - «արտացոլում, բեկում»), բառերի կրկնություն այլ կամ փոփոխված իմաստով, հատկապես երկխոսության մեջ[1]։ Կառուցվում է բառախաղերով և ընդհանրապես՝ երկիմաստությամբ։ Հատուկ է այն լեզուներին, որտեղ կան նույնանուններ։

Նմուշներ խմբագրել

Լևոն Շանթի «Կայսր»-ում, կուզիկ պառավի բնորոշմամբ, պալատականներից յուրաքանչյուրն ունի արտաքուստ չերևացող մեղքերի իր բեռը՝ կուզը։

 
- Իմ կուզիկս շատ եք տեսել։ Հետաքրքիրը ձեր կուզերն են, ա՜յ, ասո՛րը, անորը։

-Ե՞ս, ես կուզ չունեմ։

Ունիս։ Ձեզմե ամեն մեկը ունի իր կուզը, որ գիշեր-ցերեկ շալակը առած կպտտցնե։
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 8.