Անվտանգության երկընտրանք

Անվտանգության երկընտրանք

  1. Հայեցակարգ, որի համաձայն սեփա­կան քաղաքացիների անվտանգության ամրապնդմանը ուղղված պետության գործողությունները, հանգեցնում են հակառակորդի պատասխան գործողութ­յունների. ինչը, վերջին հաշվով, կարող է թուլացնել երկուսի անվտանգությունը։ Սովորաբար որևէ երկրի ռազմական նախապատրաստություններն, անկախ նրա մտադրություններից, մյուս երկրները ընկալում հն որպես վտանգ։ Որոշ հեղինակների կարծիքով անվտանգության երկընտրանք կարող է առաջացնել ոչ միայն կոնֆլիկտներ և լարվածության աճ, այլև հրահրել պատերազմական գործողություններ։ Անվտանգության երկընտրանքը կարևորվում է սասը պատերազմի իրա­դարձությունների (օրինակ՜ Կարիբյան ճգնաժամի և այլն) մեկնաբանման XX դարի 90-ականների սկզբի համագործակցութ­յան հիման վրա անվտանզուրյան համակարզերի ստեղծման, ինչպես նաև ընդհանուր անվտանգության աոումով։
  2. Մոտեցում, որի օգնությամբ բացատրվում են էթնիկ կոնֆլիկտների ծավալման պատճառնե­րը։ Անվտանգության երկընտրանքը հնարավորություն բնու­թագրել խառը բնակչություն ունեցող տա­րած բներում էթնիկ բռնության սրման դի­նամիկան։ Միաժամանակ անվտանգության երկընտրանքը ռացիոնալ բացաարություն է տալիս պատերազմական դրդապատճառներով առաջնորդվեղ դերակատարների վարքի ռազմավարությունը։

Էությունը խմբագրել

Անվտանգության երկընտրանքի էությունն այն է, որ ղևկավարվելով սեփական անվսոսնգության ապահովման սկզբունքով էթնիկ խմբերը հակամիջոցներ կարող են հրահրել որոնց հետևանքով նվազում է նրանց անվտանգության աստիճանը։ Այդպիսի իրավիճակը պայմանավորված է այն բանով, որ մեկ էթնիկ խմբի անվտանգությունն ապահովման (հիմնականում ռազմական) միջոցները եւ միջոցառումները քայքայում են մյուս էթնիկ խմբի անվտանգութ­յունը դարձնելով այղ խումբն առավել խոցելի։ Դա կարող է հանգեցնել կանխարգելիչ հարձակամների՝ որպես անվտանգության երկընտրանք ծայրահեղ հետևանքի եւ առաջացնել պատերազմ։ Նշված մոդելը օգտագործ­վել է 1992 թվականին։ Էթնիկ անվտանգության երկընտրանքի լուծման ծախսատար միջոցներից է խաղաղապահ ուժերի օգտագործումը, ինչը նվազեցնում է կոնֆլիկտում ներգրավված էթնիկ խմբերի խոցելիությանը։ Էթնիկ կոնֆլիկտների լուծման հնա­րավոր եղանակ է համարվում էթնոտարածքային բաժանումը։ Սակայն էթնիկ խմբերի միջև հարաբերաթյունների անցանկալի սրման ոիսկը էական նվազեց­ման միակ երկարաժամկետ եղանակը ժողովրդավարական հասարակությունների ձևավորումն է։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва