Անուշավան Շիրոյան

հայ բանաստեղծ

Անուշավան Հովհաննեսի Շիրոյան (1893, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։

Անուշավան Շիրոյան
Ծնվել է1893
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1968
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵրևանի պատանի հանդիսատեսի և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն
Անուշավան Շիրոյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Սովորել է Վանի ծխական դպրոցում, ապա ուսուցչական վարժարանում։ 1915 թվականին մասնակցել է Վանի ինքնապաշտպանական կռիվներին։ Հետո տեղափոխվել է Երևան։ Ուսուցչությամբ է զբաղվել Երևանում, Լենինականում, Աշխաբադում, Աբխազիայում։ Երկար տարիներ աշխատել է Ամո Խարազյանի անվան թատրոնում, 1929-1948 թվականներին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1948-1953 թվականներին՝ վարել է այդ թատրոնի գրական բաժինը։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1917 թվականին։ Մահացել է Երևանում[1]։

Ա. Շիրոյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Մոկաց Միրզա (հայկական ժողովրդական վեպ), Երևան, Պետհրատ, 1939, 64 էջ։
  • Ծիլ ու ծաղիկ, Երևան, Հայպետհրատ, 1955, 36 էջ։
  • Հանելուկներ, առակներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 28 էջ։
  • Առակներ և առածներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 28 էջ։
  • Ակունքներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 95 էջ։
  • Թանկագին գանձը, Երևան, Հայպետհրատ, 1962, 19 էջ։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Շևչենկո Տարաս։ Հատընտիր։ Բանաստեղծություններ և պոեմներ.- Երևան։ Սովետական գրող, 1989.- 175 էջ․- Որոշ ստեղծագործություններ։

Աղբյուրներ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 431.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Շիրոյան» հոդվածին։