Անուն, քերականության մեջ` նյութական նշանակություն ունեցող մի քանի խոսքի մասերի՝ գոյականի, ածականի, թվականի ընդհանուր անվանում։ Իբրև քերականական հասկացություն գործածվել է դեռևս անտիկ քերականագիտության մեջ։ Հին քերականներն անունն առանձնացրել են որպես ուրույն խոսքի մաս՝ հակադրելով այն այլ խոսքի մասերի և առաջին հերթին՝ բային։ Ժամանակի ընթացքում, քերականագիտության զարգացման համապատասխան, փոխվել է նրա նշանակությունը։ Արդի ըմբռնմամբ անունն առանձին խոսքի մասի ամբողջական անվանում չէ, քանի որ ընդհանուր անուն–խոսքի մասի փոխարեն ճանաչվում են միայն անվանական առանձին–առանձին խոսքի մասեր՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն, որոնք այժմ արդեն ավելի շատ հանդես են գալիս առանց «անուն» բառի հարադրման՝ գոյական, ածական, թվական։ Ավելի սովորական են հատուկ անուն, հասարակ անուն, հավաքական անուն քերականական անվանումները, որոնք բովանդակում են գոյականին հատուկ համապատասխան հասկացություններ։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 463