Բացել գլխավոր ցանկը

Անմեղսունակություն, երբ անձը քրոնիկական հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ այլ հիվանդագին վիճակի հետևանքով զրկվում է իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ դրանք ղեկավարելու կարողությունից։

Արգելքված արարքներԽմբագրել

Քրեական օրենքով արգելված արարք կատարելու պահին կամ կատարելուց հետո անմեղսունակությունյան վիճակում գտնվող անձանց նկատմամբ կիրառվում են բժշկական բնույթի հարկադիր միջոցներ։ Հանցագործություն կատարելուց հետո անմեղսունակ դարձած անձինք օրենքով սահմանված ժամկետներում ապաքինվելու դեպքում ենթակա են քրեական պատասխանատվության։ Անմեղսունակությունը որոշում է դատարանը՝ դատա-հոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 429