Անմահները (ֆիլմ, 2002)

Անմահները (անգլ.՝ Tuck Everlasting), ռեժիսոր Ջեյ Ռասսելի 2002 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ՝ հիմնված Նատալի Բեբիտի «Հավերժական» գրքի վրա, Ուոլթ Դիսնեյ Փիքչրս կինոընկերության կողմից։

Picto infobox cinema.png
Անմահները
Tuck Everlasting
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թվականհոկտեմբերի 11, 2002
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյ Ռասել
ՊրոդյուսերՄարկ Աբրահամ և Jane Startz?
Սցենարի հեղինակՋեֆրի Լիբեր և Ջեյմս Հարտ
ԴերակատարներԱլեքսիս Բլեդել, Ջոնաթան Ջեքսոն, Բեն Քինգսլի, Ուիլյամ Հերթ, Սիսի Սփեյսեք, Scott Bairstow?, Էմի Իրվինգ, Վիկտոր Գարբեր, Էլիզաբեթ Շու[1] և Robert Logan?[1]
ՕպերատորJames L. Carter?
ԵրաժշտությունWilliam Ross?
ՄոնտաժՋեյ Քեսիդի
ԿինոընկերությունWalt Disney Pictures, Scholastic Corporation, Beacon Pictures և Jane Startz Productions?
Տևողություն88 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Սյուժեն պատմում է հարուստ ընտանիքից 15 տարեկան Ուիննիֆրեդ Ֆոստերի մասին։ Ամառային մի շոգ օր Վիննիի մայրը և հայրը տեղեկացնում են նրան այն մասին, որ նրան ուղարկում են գիշերօթիկ դպրոց։ Այդ պատճառով նա փախչում է անտառ։ Այնտեղ նա հանդիպում է Ջես Թագ անունով մի տղայի, որն այդ ժամանակ ջուր էր խմում աղբյուրից։ Դրանից անմիջապես հետո նրան առևանգում է Ջեսի եղբայր Մայլսը։ Թագերի տանը նա իմանում է նրանց անմահության մասին (աղբյուրի ջրի պատճառով)։ Այնուհետև նրան սպասվում է ընտրություն՝ անմահների և մահկանացուների միջև։ Վերջում Վիննին ընտրում է մահկանացուների կյանքը։ Մի քանի տարի անց Ջեսը հետ է գալիս և իմանում որ, Վիննին մահացել է ապրելով արժանի կյանք։

ԴերերումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD — 2001.

Արտաքին հղումներԽմբագրել