Անձրևի հետքը
«Անձրևի հետքը» (ռուս.՝ «След дождя»), 1991 թվականի գեղարվեստական ֆիլմ[1], կինոգործիչ Վլադիմիր Նախաբցև կրտսերի ռեժիսորական նորամուտը։
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1991 |
Լեզու | ռուսերեն |
Դերակատարներ | Յուոզաս Բուդրայտիս, Նադեժդա Սմիրնովա, Լեոնիդ Կուրավլյով և Եկատերինա Վասիլևա |
ՍյուժեԽմբագրել
Մոսկվայի կոնսերվատորիան ավարտելուց հետո Անդրեյ Բերգերը ընդմիշտ հեռանում է Խորհրդային Միությունից՝ թողնելով սիրելի կնոջը՝ Տատյանային և իր մտերիմներին։ Տարիներ անց Անդրեյը, որը հայտնի դաշնակահար և դիրիժոր է դարձել, հյուրախաղերով մեկնում է Մոսկվա։ Ի զարմանս իրեն՝ նա կարծես վերադառնում է իր երիտասարդության տարիներին՝ ամուրիական խնջույքներ լավագույն ընկերոջ՝ Պաշայի հետ, գիշերային փողոցային արկածներ, հանդիպում և դժվարին զրույց Տատյանայի հետ... Բայց հիմնական ցնցումը սպասում է Անդրեյին առջևում. նա առաջին հայացքից սիրահարվում է Լիզավետա անունով հմայիչ երիտասարդ կնոջը, որը Տատյանայի դուստրն է։
ԴերերումԽմբագրել
- Յուոզաս Բուդրայտիս - Անդրեյ Անդրեևիչ Բերգեր
- Նադեժդա Սմիռնովա - Լիզավետա
- Լեոնիդ Կուրավլյով - Պավել Սերգեևիչ
- Եկատերինա Վասիլևա - Տատյանա
- Եվգենի Գերչակով - օտարերկրացի, Բերգերին ուղեկցող
- Ալեքսանդր Բոբրովսկի - Վասիլի
- Գալինա Ստախանովա - Աննա Սերգեևնա, Գեորգի Ստեպանովիչի քարտուղարուհին
- Ելենա Սկորոխոդովա - Նատաշա, թարգմանիչ
- Վալենտինա Բերեզուցկայա
- Լևոն Օգանեզով - բարմեն
- Իգոր Կան - հարբեցող
- Անատոլի Մանկե - Գեորգի Ստեպանովիչ
- Օլգա Բոգաչևա - Բերգերի մայրը
- Իննա Միլորադովա - Նատաշա
- Ելենա Սամսոնովա
Նկարահանող խումբԽմբագրել
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Նախաբցև կրտսեր
- Սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Բելոշնիկով, Նադեժդա Սմիռնովա
- Օպերատոր՝ Վլադիմիր Նախաբցև
- Նկարիչ՝ Անդրեյ Մոդնիկով, Ելենա Չերյոմիխ
- Մոնտաժող՝ Վալերի Բելով
- Ֆիլմի տնօրեն՝ Էսկենդեր Ամետով[2]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Անձրևի հետքը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Անձրևի հետքը» ֆիլմը kinopoisk.ru կայքում