Անձնական իրավաբանը, այլ կերպ նաև՝ ընտանեկան իրավաբան, կամ անձնական-ընտանեկան իրավաբան/ տվյալ անձի կամ ընտանիքի վստահելի խորհրդատուն է, ով ամբողջ կյանքի ընթացքում օգնում է ընդունել ճիշտ որոշումներ բոլոր տեսակի իրավահարաբերություններում հայտնվելիս։

Պատմական ակնարկ խմբագրել

Անձնական կամ ընտանեկան իրավաբանի ծառայություններից մեծ մասամբ օգտվում էին ընտանեկան բիզնեսները։ Ունենալով անձնական իրավաբան՝ նրանք առավել ապահովագրված ու երաշխավորված էին տնտեսական վերելքների և անկումների ժամանակ։

Ժամանակի ընթացքում իրավաբանական ընկերություններն ու կազմակերպությունները սկսեցին առավել խոշորանալ ու աճել, նրանք սկսեցին նպատակ հետապնդել՝ ձեռք առնելու հնարավորինս մեծ ու եկամտաբեր գործեր․ արդյունքում ընտանիքներին կամ նրանց բիզնեսներին աջակցությունը իրավաբանների կողմից մղվեց երկրորդ պլան[1]։

Այդուհանդերձ՝ ընտանեկան կամ անձնական իրավաբանի ինստիտուտը ամբողջապես դուրս չմղվեց հասարակական կյանքից։ Այն շարունակում էր պահպանել իր կարևորությունը թեկուզ և միայն նրա համար, որ կար հսկայական տարբերություն այն դեպքերի համար, երբ իրավաբանական ծառայություններ էր մատուցում պարզապես այդ աշխատանքը կատարելու համար վարձատրվող իրավաբանը, և երբ գործին ձեռնամուխ էր լինում ընտանեկան իրավաբանը։ Երկրորդի պարագայում բնականաբար անձը շատ ավելի ապահովագրված ու պաշտպանված էր լինում, քանի որ գործը վարում էր իր հետ ոչ միայն ֆորմալ-գործնական հարաբերությունների մեջ գտնվող անձը, այլ նաև՝ ընտանիքի վստահելի, բարեկամ դարձած մարդը[2]։

Անձնական իրավաբանը մեր օրերում խմբագրել

Մեր օրերում անձնական կամ ընտանեկան իրավաբանի ինստիտուտն ունի տարատեսակ կիրառություններ։ Նախ, հայտնի է, որ նշանակալի հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները ունենում են իրենց անձնական իրավաբանը, ով ուղեկցում է նրանց ցանկացած իրավահարաբերություններում։ Դրան զուգահեռ մի շարք պետություններում գործում են տարատեսակ պետական, հասարակական կազմակերպություններ կամ ընկերություններ, ովքեր քայլեր են ձեռնարկում հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ[3][4][5][6][7]։ Դրանցից որոշները կենտրոնանում են հասարակության կոնկրետ խմբի վրա /միայնակ մայրեր, զինծառայողներ, թոշակառուներ և այլն/, և տարատեսակ ծրագրեր իրականացնելով՝ փորձում են հանդես գալ որպես այդ խմբի անձնական իրավաբան /պաշտպանել նրանց շահերը, տրամադրել անվճար խորհրդատվություն կամ կազմակերպել դասընթացներ նրանց համար/։ Որոշները առավել լայն գործունեություն են փորձում ծավալել՝ որպես թիրախ դիտարկելով պետության բոլոր քաղաքացիներին, փորձելով աջակցություն տրամադրել ցանկացածին, ով կդիմի իրենց[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  2. «Кто такой личный юрист? - Personal Lawyer». personallawyer.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  3. https://eclkc.ohs.acf.hhs.gov/sites/default/files/pdf/coe-family-advocate-job-description.pdf
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  8. «Who is personal lawyer». Personal lawyer.(չաշխատող հղում)