Անձնագրային համակարգ, բնակչության հաշվառումը և տեղաշարժը նորմավորող կարգ։

Նախատեսում է քաղաքացու պարտականությունը՝ ունենալ անձնագիր, գրանցվել տվյալ բնակավայրում և պատասխանատվություն՝ անձնագրային կանոնները խախտելու համար։

Առանց անձնագրի այդ վայրերում բնակվում են՝ զինծառայողները, մինչև 16 տարեկանները, հիվանդանոցներում բուժվողները, կոլտնտեսականները և անձնագրային համակարգ չմտցված վայրերից ժամանակավորապես եկած անձինք։ Այն երկրներում, ուր չկա անձնագրային համակարգ, գործում է օրինականացման (լեգիտիմացիոն) համակարգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 427