Անհետացող տեսակներ (վեպ)

Անհետացող տեսակներ (անգլ.՝ Lost: Endangered Species), 2005 թվականի ամերիկացի գրող Քեթի Հափքայի վեպը, ստեղծագործության առաջին մասը գրված է «Կորուսյալները» սերիալի մոտիվներով[1]։

Անհետացող տեսակներ
անգլ.՝ Lost: Endangered Species
ՀեղինակՔեթի Հափքա
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էPacific Islands?
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 1, 2000
ԳՄՍՀ0-7868-9090-8
OCLC439012024

Սյուժե խմբագրել

Մինչ Ֆեյթի կղզի ընկնելը, նա եղել է մաշկաբան, ով աշխատել է բժիշկ Արրեգլոյի հետ։ Վերջինս պայմանագիր էր կնքել «Q Corp» ընկերության հետ քիմիական գործարանի կառուցման համար։ Աղջիկը պատահաբար իմանում է այդ մասին Օսկար Վուլֆից։ Ճշմարտությունը նրան գցում է շոկի մեջ։ Շուտով նրա և Օսկարի միջև սիրավեպ է սկսվում, և նրանք սկսում են համատեղ աշխատել։ Պատահականության արդյունքում զույգը ստիպված է լինում մեկնել Սիդնեյ։ Այնտեղ Ֆեյթը կրկին հանդիպում է Արրեգլոյին, և պրոֆեսորի ելույթներից մեկից հետո դառնում է նրա կողմնակիցը։ Նա փորձում է իր տեսակետը բացատրել Օսկարին, սակայն վերջինս միայն դատապարտում է, և սիրահարները բաժանվում են։

Հաջորդ օրը Օսկարը կազմակերպում է Ֆեյտի և Արրեգլոյի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Օսկարը հարձակվում է Արրեգլոյի վրա և վիրավորում նրան օձի թույնով։ Չնայած Ֆեյտի դիմադրությանը, Օսկարը նրան հետ է տանում հյուրանոց և հրամայում է լռել և հնազանդվել։ Ֆեյտին հաջողվում է չեզոքացնել Օսկարին, աղջիկը զանգում է ոստիկանություն և անանուն հայտնում է Արրեգլոյի վրա հարձակման մասին։ Այնուհետև նա ուղևորվում է օդանավակայան և գնում է 815-րդ չվերթի տոմս...

... Կղզում նա ծանոթանում է Ջորջի հետ, ում հետ ոչ այնքան ընկերական հարաբերություններ են ծավալվում։ Սակայն, ավելի ուշ նա փրկում է տղային թունավոր օձից։ Այնուհետև նա տեսնում է մի թռչունի, որն ըստ նրա անհետացող տեսակի է, և իր տեսածը դրդում է այն մտքին, որ կղզում այլ փրկվածներ կլինեն։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • վեպում 195 էջի վրա զետեղված է 23 գլուխ
  • գորրծողությունները կատարվում են ավիավթարից 2 օր անց
  • բոլոր գլուխները բաժանված են 2 մասի՝ հաջորդելով իրար՝ «Կղզի» և «Ֆլեշբեք»

Ծանոթագրություններ խմբագրել