Անհատական վիրակապական փաթեթ

Անհատական վիրակապական փաթեթ, մանրէազերծած վիրակապ, որը նախատեսված է առաջին բուժօգնության ժամանակ վերքերն ու այրվածքները վիրակապելու համար։ Անհատական վիրակապական փաթեթը պարունակում է բինտ (7 մ երկարրություն և 10 սմ լայնություն), բամբակաթանզիֆային 2 բարձիկ (17,5x32 սմ), որոնցից մեկը կարված է բինտի ծայրին 12-17 սմ հեռավորության վրա, մյուսն ազատ շարժվում է բինտի երկարությամբ։

Պատերազմական պայմաններում անհատական վիրակապական փաթեթը տրվում է յուրաքանչյուր զինծառայողի՝ այդ թվում նաև ամբողջ բուժանձնակազմին և քաղպաշտպանության կազմավորումների անձնակազմին։ Որոշ քանակով պահվում է նաև կրտսեր բուժանձնակազմի սան. պայուսակում և զորամիավորման բժշկական պայուսակում։ Առաջին բուժօգնության ժամանակ օգտագործում են նաև անհատական վիրակապական փաթեթի այլ տարատեսակներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։