Անհատական հետապնդման հեծանվավազք

Անհատական հետապնդման հեծանվավազք - օլիմպիական խաղերի ծրագրի մեջ մտնող հեծանվահրապարակային մրցաձև, որի ժամանակ մարզիկները մեկնարկելով հեծանվահրապարակի մրցուղու հանդիպակաց մասերից, հետապնդում են միմյանց։ Այս մրցաձևի պաշտոնական մրցումների վազքատարածությունը տղամարդկանց համար հավասար է 4, իսկ կանանց համար՝ 3 կմ-ի։ Հաղթանակը տրվում է վերջնագիծն առաջինը հատած մարզիկին (մարզուհուն)[1]։

Անհատական հետապնդման հեծանվավազք
ՏեսակՀեծանվահրապարակային սպորտ

Աղբյուրներ

խմբագրել
  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 31։