Անհանգստություն (պատմվածք)
«Անհանգստությունը», գիտաֆանտաստիկ պատմվածք՝ Արկադի ը Բորիս Ստրուգացկիների։ Մտնում է Միրե Պոլուդնիայի ցիկլի մեջ։ Առաջին տարբերակն է «Խխունջը լանջի վրա»։ Ներկայիս տարբերակը դեռևս չի ստուգվել Փորձառու դասականների կողմից և կարող է նշանակալի տարբերվել այն տարբերակից, որը ստուգվել է 2014 թվականի սեպտեմբերի 6-ին։
Անհանգստություն ռուս.՝ Беспокойство | |
---|---|
Հեղինակ | Արկադի և Բորիս Ստրուգացկիներ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | գիտաֆանտաստիկ |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1990 |
Նախորդ | դժվար է աստված լինել |
Հաջորդ | մարդաբնակ կղզի |
Հրատարակման տարեթիվ | 1965 |
Սյուժե
խմբագրելՊատմվածքի գործողությունները տեղի են ունենում Պանդորա մոլորակում, որն ուսումնասիրում են երկրաբնակները 22-րդ դարում։ Սյուժեն բաժանված է երկու մասի։ Առաջինում կենսաբան Միխայիլ Սիդորովը՝ մականունը Ատոս, ջարդվել էր Պանդորայի անտառների մոտ, ապրում էր աբորիգենների հետ և փորձում էր փախչել յուրայինների մոտ։ Երկրորդում պատմվում է հետազոտական բազայի մասին, որտեղ տնօրեն է Ատոսի ընկեր Պոլ Գենտրիխը և որտեղ անհասկանալի պատճառներով թռել էր նշանավոր տիեզերագնաց Լեոնիդ Գորբովսկին։
Ստեղծման և հրատարակման պատմությունը
խմբագրելՊատմվածքը գրվել է 1865 թվականին[1], որպես Միրե Պոլուդնյաի ցիկլի մաս, արդեն ընթերցողին հայտնի հերոսներով. Լեոնիդ Գորբովսկի, Ատոս Սիդորով, Պոլ Գենրիխ։ Հենց այդ ժամանակ էլ հեղինակները պատմվածքը համարեցին անհաջող և ձևափոխեցին։ Նրանք փոխեցին գլխավոր հերոսների անունները, թողեցին «Անտառի մասին» գլուխը և գրեցին գլուխները կաֆկայան ոճով՝ որոշակի ուղղվածությամբ։ Այդպես առաջացավ Միրե Պոլուդնյաի հետ կապ չունեցող «Խխունջը լանջի վրա» պատմվածքը իր բարդ հրատարակչական ճակատագրով։ Անհանգստություն պատմվածքը արխիվ էր տեղափոխված և հրատարակել թույլատրվեց միայն 1990 թվականին[2]։
Խնդիրները
խմբագրելԱնտառի մասին գլուխներում հեղինակները բարձրաձայնում են իրադրությունից դուրս գալու խնդիրը գերմարդկային ուժերի գնով(«Հեռավոր ծիածան», «Միլիարդ տարի հետո մինչև աշխարհի վերջը»....)։ Ատոսի ընտրությունը պայքարն էր, ինչքան էլ որ այն դժվար լիներ։ Բազայի մասին գլուխներում հիմնական խնդիրը մարդկային գիտակցության սահմանն էր։ Գորբովսկին ներքուստ զգում էր մարդկության դեմ վտանգը։ Կերպարներից մեկին նա ասում է. «Դուք հարցնում եք թե ես վախենում եմ։ Ես չեմ վախենում խնդիրներից, որոնք մարդկությունը դնում է իր առջև, ես վախենում եմ այն խնդիրներից, որ նրա առջև կդնի մեկ ուրիշը։ Սա խոսում է միայան այն մասին, որ մարդը ամենակարող է, որովհետև նա ունի խելք։ Մարդը նուրբ վախվորած էակ է, նրան հեշտ է վիրավորել, հիասթափեցնել, բարոյապես սպանել, նա միայն խելք չէ որ ունի, նա ունի, այսպես կոչված, հոգի, իսկ այն ինչը լավ է ու թեթև խելքի համար,կարող է ճակատագրական լինել հոգու համար։ Ես չեմ ուզում, որ ամբողջ մարդկությունը, բացառությամբ որոշ տկարամիտների, կարմրի և ամաչի, խղճի խայթ զգա կամ տառապի իր թերարժեքության համար և իր անօգնականության գիտակցության համար, երբ իր առջև դնեն խնդիրներ, որոնք մարդկությունը նույնիսկ չի էլ դրել իր առջև։
Սկանդալ «Ավատորի» հետ
խմբագրել«Ավատոր» ֆիլմի երևան գալուց հետո, որտեղ խոսվում էր Պանդորա մոլորակի անտառները յուրացնելու մասին երկրաբնակների կողմից, ռուսական մամուլում տարածվեցին լուրեր, որ Բորիս Ստրուգացկին մեղադրում էր ֆիլմը ստեղծողներին գրագողության մեջ[3][4]։ Թեժ սկանդալից հետո Բորիս Նատանովիչը այդ լուրերը կատեգորիկ հերքեց[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Борис Стругацкий, «Комментарии к пройденному. 1964—1966»
- ↑ Библиография Стругацких
- ↑ Стругацкий обвиняет автора «Аватара» в краже
- ↑ «Борис Стругацкий уверен, что Кэмерон украл у него идею «Аватара»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Офф-лайн интервью Бориса Стругацкого, январь 2010 года