Անհանգիստ ձիեր (նկարաշար)

Էդուարդ Իսաբեկյանի ստեղծած նկարների շարք

«Անհանգիստ ձիեր», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ստեղծած սիմվոլիստական ներշնչված այլաբանության շարք, նկարչի ներքին հոգեվիճակի անհանգիստ ու նյարդային, խիստ սուբյեկտիվ ու մարգարեական գեղարվեստական կենդանագրություն։

«Անհանգիստ ձիեր»
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1969
ստեղծման երկիրՀայաստան Հայաստան
http://eduardisabekyan.com/?p=12538, http://www.gallery.am/hy/database/item/348/, http://www.gallery.am/hy/database/item/13578/ կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Իսաբեկյանի «Անհանգիստ ձիեր» շարքը[1][2] ընդհանրացված այլաբանական զարգացում ունի։ Նկարչի վկայությամբ ձիերը հենց ինքն է։ Բացի այդ, նա շարքը կապում է ևս մեկ գաղափարի հետ՝ երիտասարդության պայքարելու, մաքառելու, առհասարակ ձգտումների հետ, որ իր խորին համոզմամբ կախված չէ որևէ ժամանակի բարդ իրավիճակներից։

Նկարագրություն խմբագրել

Իսաբեկյանի «ձիերը» դուրս են ժամանակի քաղաքական, սոցիալ-հասարակական կոնկրետությունից, ունեն պայքարի ու վեհացման գաղափարական լայն ընդհանրացման կերպարա-պատկերային փոխաբերական, այլաբանական բնույթ, իսկ անձնավորված կերպարա-գեղանկարչական պլաստիկան դինամիզմի, ուժի, պայքարի գաղափարների դրսևորման փայլուն հնարավորություն է ընձեռում վարպետին։ Հեղինակը նախընտրում է ուղղաձիգ կոմպոզիցիոն կտավներ, որոնք էլ ավելի են ընդգծում նեղ տարածականությունը, ձիերի, երիտասարդների ֆիգուրատիվ լուծումները վերածում գեղանկարչական պլաստիկայի գունա-ծավալային հյուսվածքի, կարծես հնարավոր դարձնում ամենատարբեր դիտակետերից ըմբոշխնելու կոմպոզիցիոն-կերպարային դոմինանտ հանդիսացող նժույգների արտիստական նրբագեղությունը, գունային, լուսաստվերային, ֆակտուրային շոշափելիությունը։ Ձիերի սմբակների անկանոն դոփյունը ստեղծում է լսողական դղրդոցի պատրանք, ուժգնացնում է տագնապի տպավորությունը, սրում ընդհանուր դինամիզմը։ Բնությունն ամայի է, վայրի, լի անհանգիստ հույզով։ Սմբակների տակ ասես մոլեգնում է երկրակեղևն իր հողածածկույթով, երկնքում՝ ողջ մթնոլորտի ամպա-օդային զանգվածը[3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էդ. Իսաբեկյան 1914-2007. Արազի ափին. «Անհանգիստ ձիեր» շարքից. 1991, կտավ ստվարաթղթի վրա, յուղաներկ, 70 x 50 ԸՀ / On the Araz bank (From the Series Restless Horses), FC | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  2. «Էդ.Իսաբեկյան 1914-2007. Արազի ափին, էսքիզ. 1993, թուղթ, մատիտ, 30×42, ԸՀ / On the Araz bank, FP | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  3. Գետափին (1975)
  4. Արազի ափին (1974)
  5. Беспокойные кони, цикл картин

Արտաքին հղումներ խմբագրել