Անկեղծությո՞ւն, թե՞ համարձակություն

խաղ

«Անկեղծությո՞ւն, թե՞ համարձակություն», երեկույթների ժամանակ հիմնականում վերբալ խաղ, որը պահանջում է երկու կամ ավելի մասնակից։ Խաղացողներին տրվում են ընտրության իրավունք՝ կամ անկեղծ պատասխանել որևէ հարցի, կամ, այսպես ասած, «համարձակ» քայլ անել․ երկու դեպքում էլ ուրիշ խաղացողներն են առաջարկում/հարցնում։ Խաղը մասնավորապես տարածված է դեռահասների և երեխաների շրջանում, և այն երբեմն հասնում է մոլության։ «Անկեղծությո՞ւն, թե՞ համարձակություն» խաղը կարող է ունենալ նաև սեռական համանաշանակություն։

Պատմություն

խմբագրել

Խաղը դերեր շարունակ գոյություն է ունեցել անվան առնվազն մեկ տարբերակով՝ «հարցեր և հրամաններ» անվանումով, որը հաստատվել է դեռևս 1712 թվականին․

  Սուրբծննդյան խաղը, որի ժամանակ հրամանատարը իր սուբյեկտներին հանձնարարում է պատասխանել այն հարցին, որը հարցնում է։ Եթե սուբյետկը մերժում է, կամ չի բավարարում հրամանատարի պահանջներին, նա պարտավորվում է տուգանք վճարել [հրամանատարի ցանկությամբ] կամ իր դեմքին մուր քսել [կեղտոտել][1]։  

«Անկեղծությո՞ւն, թե՞ համարձակություն» ոճով խաղերը վերջիվերջո կարող են գալ հրամանատարական խաղերից, ինչպիսին է, օրինակ, հին հունական բասիլինդա (in Greek: Βασιλινδα) խաղը, որը նկարագրվել է Հուլիոս Փոլուքսի կողմից[2]։

Կանոններ

խմբագրել

Համար 1 խաղացողը սկսում է խաղը, մյուսին հարցնելով «անկեղծություն, թե՞ համարձակություն»։ Եթե համար 2 խաղացողը ընտրում է «անկեղծություն»-ը, ապա համար 1-ը նրան հարց է տալիս, սովորաբար շփոթեցնող, որին համար 2 խաղացողը պետք է պատասխանի անկեղծագույնս։ Եթե համար երկու խաղացողը, հակառակը, ընտրի «համարձակություն», ապա համար 1 խաղացողը նրան պետք ինչ-որ բան ասի անելու, որը նրանից համարձակություն է պահանջում։ Սովորաբար սա լինում է անհարմար և վտանգավոր, ինչը բերում է ամոթալի պատմության կամ շփոթության։ Խաղացողը չի կարող ամեն անգամ «անկեղծություն» ընտրել։ Այնուամենայնիվ, եթե Համար 2 խաղացողը հավանություն չի տալի այդ «համարձակությանը», նա կարող է խնդրել փոխել այն՝ այս անգամ վերջնականապես։ Հարցին պատասխանելուց կամ համարձակությունը անելուց հետո Համար 2 խաղացողը մյուս խաղացողին է հարցնում՝ «Անկեղծություն, թե՞ համարձակություն», և այսպես խաղը շարունակվում է։

Հաճախ այս խաղը խաղում են շշով, որը հնարավորություն է տալիս պատահականորեն ընտրել խաղացող զույգին։ Այն խաղացողը, ում մոտ հայտնվել է շշի հետևի մասը, հարց է ուղղում (կամ համարձակություն է առաջարկում, կախված մյուս մասնակցի ընտրությունից) այն մասնակցին, ում մոտ հայտնվել է շշի խցանի մասը։

Ծանոթագրություններ

խմբագրել