Անկախության օր (Պակիստան)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պակիստանի Անկախության օր (ուրդու՝ یوم استقلال), Պակիստանի ազգային տոն։ Նշվում է յուրաքանչյուր տարի՝ 1947 թվականից ի վեր։
Անկախության օր یوم استقلال | |
---|---|
![]() | |
Տեսակ | տոն |
Ենթադաս | անկախության օր |
Ամսաթիվ | Օգոստոսի 14 |
Տոնվում է | ![]() |
Հաստատված | 1947 թվական, օգոստոսի 14 |
Ի հիշատակ | Pakistan Movement? |
ՊատմությունԽմբագրել
Տոնը նշվում է օգոստոսի 14-ին. այդ օրը Պակիստանը դարձավ անկախ պետություն։ Անկախության տոնը նշվում է ողջ երկրում՝ պետական դրոշի բարձրացման արարողությամբ, հարգանքի տուրք է մատուցվում ազգային հերոսներին, հրավառություն է կատարվում Իսլամաբադում։ Հիմնական տոնակատարությունները անցկացվում են մայրաքաղաքում, որտեղ նախագահն ու վարչապետը Պառլամենտի շենքի վրա բարձրացնում են ազգային դրոշը և ելույթ են ունենում շնորհավորական ուղերձներով (դրանք ուղիղ հեռարձակվում են)։ Իրենց ելույթներում առաջնորդները ներկայացնում են կառավարության ձեռքբերումները, ապագա նպատակները։
ՏոնակատարությունԽմբագրել
Օգոստոսի 14-ին Պակիստանի բոլոր գավառների կենտրոններում անցկացվում են մասսայական-մշակութային միջոցառումներ։ Երկրի բոլոր քաղաքներում նազիմների կողմից իրականացվում են դրոշի բարձրացման արարողություններ։ Տարբեր մասնավոր կազմակերպություններում դրոշը բարձրացնում են տվյալ կազմակերպությունների ղեկավարները։ Միաժամանակ, Մուհամմեդ Ալի Ջիննայի դամբարանի մոտ տեղի է ունենում պատվո պահակների փոփոխություն։
Անկախության օրը չի նշվել 2010 թ. օգոստոսի 14-ին, քանի որ այդ ժամանակ երկիրը պայքարում էր հեղեղումների դեմ։ Պաշտոնական և ռազմական բոլոր միջոցառումները, որոնք ավանդաբար անցկացվում էին այդ օրը, չեղյալ հայտարարվեցին։
Արտաքին հղումներԽմբագրել
- Aug 14 official functions scrapped due to devastating floods Archived 2010-08-16 at the Wayback Machine. (անգլ.)