Անիկ Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անիկ Ստեփանյան-Ավետյան (1912, Թեհրան, Իրան), իրանահայ ատամնաբույժ։ Իրանի առաջին կին ատամնաբույժը[1]։
Ծնվել է | 1912 |
---|---|
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Կրթություն | Հայկազյան դպրոց և Թեհրանի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և հասարակական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԱնիկ Ստեփանյանը ծնվել է Թեհրանում։ Տարրական կրթությունը ստացել է Թեհրանի հայկական Հայկազյան և Ժաննա դ'Արկ դպրոցներում։ 1941 թվականին Ավարտել է Թեհրանի համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը։ Նա առաջաին կին ուսնողն էր, ով սովորել է ատամնաբուժություն[2]։
Բժշկական գործունեություն է ծավալել 1945-1970 թվականներին հոր` Հարություն Ստեփանյանի և եղբոր մոտ[2]։
Անիկ Ստեփանյանը եղել է կաթոլիկ հոգևոր քույրերի դպրոցի և Սահակյան իգական դպրոցի տնօրենն ու արտոնատերը[2]։ Կապող օղակ է հանդիսացել Իրանի կանանց կազմակերպության և Թեհրանի կանանց բարեգործական միության միջև։ 1965 թվականին Թեհրանի բարեգործական միության կողմից մասնակցել է Իրանում տեղի ունեցած կանանց իրավունքների կոնֆերանսին։ 1965 թվականին այդ կազմակերպության կողմից մասնակցել է Իրանում տեղի ունեցած կանանց իրավունքների կոնֆերանսին։
2000 թվականին գովասանքի է արժանացել Կիլիկիայի հայկական Թեմի առաջնորդ Արամ Առաջինի կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Իրանում 100 առաջատար կանանցից 12-ը ազգությամբ հայ են. BBC». www.civilnet.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։