Անիի Պարոնի պալատ, միջնադարի ճարտարապետական հուշարձան, պայմանականորեն այսպես է կոչվել Անիի հյուսիս-արևմտյան կողմում, «Ամբատաշեն պարիսպներից ոչ հեռու, Ծաղկոցաձորի ու Իգաձորի միացման տեղում գտնվող զառիթափի մոտ կառուցված քաղաքացիական շենքը։

Անիի Պարոնի Կառուցում

խմբագրել

Կառուցման ժամանակը համարվում է 12-13-րդ դարերում։ Ստույգ պարզված չէ, թե ինչ նպատակի է ծառայել։ Ենթադրվում է, որ պատկանել է որևէ իշխանի կամ պարոնի։ Պալատը քաղաքի կողմից երկհարկանի էր, իսկ Ծաղկոցաձորի կողմից՝ եռահարկ։ Կիսով չափ գետնի մեջ թաղված ու ենթադրաբար տնտեսական նպատակների ար։ Անկանոն պարագիծ ունեցող հատակագծային հորինվածքի կենտրոնում տեղավորված էր քառակուսի (10մ 11մ) և հավանաբար գմբեթածածկ սրահը, որի շուրջը համախմբված էին մեծ ու փոքր սենյակներ։ Հարկերը միմյանց հաղորդակցվել են, ըստ երևույթին, շարժական սանդուղքներով, որոնց համար թաղածածկի մեջ բացված է եղել (հետագայում՝ փակված) հատուկ անցք։ Պատերը գերազանցապես խուլ են, ներսից ե դրսից՝ սրբատաշ։ Առավել հետաքրքիր է լուծված քաղաքի կողմն ուղղված նեղճակատր՝ կրկնահարկ շքամուտքերով, յուրաքանչյուր հարկի պատի հարթությունը երիզված է լայն ու գեղեցիկ երեսակալներով, որոնք շրջանակում են վարդագույն ութթեաստ ղերով ու սև խաչերով քանդակազարդված (առաջին հարկ) ե «շախմատաձև» դասավորված (երկրորդ հարկ) քարերով շարվածքը։ Այդ ժամանակաշրջանի Անիի աշխարհիկ ճարտարապետության ոճին հատուկ այս մոտիվը հանդիպում է նաև քաղաքի հյուրանոցի կամ վաճառատան շենքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 415