Անթառամ (անձնանուն)

իգական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անթառամ (այլ կիրառումներ)

Անթառամ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն անթառամ՝ «անթարշամ, չթոռոմող» ածականից կամ համանուն ծաղկի անունից։ Գործածվում է 15-րդ դարից։ Ժողովրդական ձևերն են՝ Անթառան, Անթառ, Թառուկ, Թառի, Անթառան, Անթի, Անթուկ[2]։

Անթառամ
Անթառամ
Տեսակիգական անձնանուն
Նշանակությունանթարշամ, չթոռոմող
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Անթառամ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Անթառան, դուստր Մելիքսեթ երէցի, որ օրինակեց Գանձարանը՝ Առան գյուղում[3]։
  • Ավելի ուշ հիշատակություններն են՝ 1609 թվականին (Bodleian 110), 1651 թվականից (Մառ, Ամառն․ ուղև․, էջ 20), 1666 թվականից (Թառան, Ձեռագիր, Սանաս․, 5 բ), 1691 թվական (Ձեռագիր, Վասպուրական, 246) և 2 անթվական հիշատակություն՝ մեկը՝ գրված 1609 թվականից հետո (Ձեռագիր, Վենետիկ, Ա, 762), մյուսը՝ գրված 1214 թվականից հետո (անդ․ 594)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 165 — 634 էջ։
  3. Bodleian, էջ 134, 1453 թ