Անդրե (մայիսի 16, 1961(1961-05-16) - 1986)[1], բծավոր փոկի արու ձագ, որը հայտնաբերվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Մեն նահանգի Պենոբսկոտ ծովածոցում գտնվող Ռոբինսոն Ռոքի կղզում[2]։

Անդրե
Անդրե փոկը Հարրի Գուդրիջի հետ (1974 թվական)
Անդրե փոկը Հարրի Գուդրիջի հետ (1974 թվական)
Տեսակառանձնյակ
Սեռարական
Ծնվել էմայիսի 16, 1961(1961-05-16)
Սատկել է1986

Կյանք խմբագրել

Փոկին պահել է Հարի Գուդրիջը, որն այն ժամանակ զբաղվում էր ծառերը էտելով ու նաև նավահանգստի պատասխանատուն էր Մեն նահանգի Ռոքպորտ քաղաքում[3][4]։ Հարրին մեծացրել է ձագին՝ հուսալով, որ փոկը կդառնա իր սկուբա դայվինգի ուղեկիցը և ակնկալել է, որ փոկն ի վերջո կվերադառնա բաց օվկիանոս, երբ հնարավորություն ունենա։ Փոխարենը Անդրեն նախընտրել է մնալ Հարրիի հետ Ռոքպորտում մինչև նրա մահը՝ 1986 թվականը[3]։

Նկարագրությունները մեդիայում և արվեստում խմբագրել

 
Անդրե փոկի հուշաքարը Մեն նահանգի Ռոքպորտ քաղաքում

Այս պատմությունը, որը զարգացավ նրանց 25-ամյա հարաբերությունների ընթացքում, լավ փաստագրված է հարյուրավոր լրատվական հոդվածներում, մի քանի գրքերում[5], 1994 թվականին Paramount Pictures-ի կողմից թողարկված գեղարվեստական ֆիլմում և PBS վավերագրական ֆիլմում[3]։

Անդրեի համբավն ու ժողովրդականությունը Ջեյն Վեյսին Մեն նահանգի Ռոքպորտ նավահանգստում ստիպեցին կառուցել հուշաքար ի պատիվ Անդրեի[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. AP (1986 թ․ հուլիսի 21). «Andre the Seal Dies in Maine; Delighted Tourists for Years». The New York Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  2. «25 Years with Andre the Seal | Yankee Magazine Classic». newengland.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 Curtis, Abigail. «PBS documentary on Andre the Seal has host family reminiscing about special bond». Bangor Daily News. No. August 05, 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. «Andre the Seal | Penobscot Bay History Online». www.penobscotmarinemuseum.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  5. Goodridge, Harry; Dietz, Lew (1975). A seal called Andre. Praeger. ISBN 978-0-275-22000-6. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. «Andre the Seal Statue, Rockport, Maine». RoadsideAmerica.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել