Անդրանիկ (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ (այլ կիրառումներ)

Անդրանիկ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն անդրանիկ՝ «մեծ, երեց, ավագ» բառից։

Անդրանիկ
Անդրանիկ
Տեսակարական անձնանուն և անձնանուն
Նշանակությունմեծ, երեց, ավագ
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԱնդրիկ
ՉշփոթացնելԱնդրանիկ
Կապված հոդվածներ«Անդրանիկ» սկսվող էջեր
 Andranik (given name) Վիքիպահեստում

Ըստ Մեծոփեցու՝ Մակաբայեցի եղբայրներից առաջինի անունն Անդրանիկ էր (մյուսներն էին՝ Ակար, Մակար, Խորեն, Խորսեն, Ամինադար, Գաղիե)։ Մակաբայեցոց Բ գրքի Է գլխում պատմվում է 7 եղբայրների նահատակության մասին, ում անուններն էին Ակար, Մակար, Խորեն, Խորսեն, Ամինադար, Գալիլե և Գադիդե։ Բոլոր անունները համընկնում են Մեծոփեցու նշած անունների հետ բացի վերջինից, որը կրտսեր եղբայր էր։ Մեծոփեցին առաջին որդին կոչում է Անդրանիկ, որը նշված չէ Մակաբայեցոց գրքում, ուր առաջի որդին Ակարն է։ Սակայն Անդրանիկ անվան հիշատակությունը ցույց է տալիս, որ Մեծոփեցու ժամանակ՝ 15-րդ դարում, այս անունը գոյություն է ունեցել[2]։ Ավելի ուշ այս անունը հիշատակվել է 1789 թվականին[3]։ Կոստանդնուպոլսում աղավաղված ձևով օգտագործվում է Անթառանիկ տարբերակը։

Գործածություններ

խմբագրել
  • Անդրանիկ Մոկացի, զորավար, Գրիգոր, Բագրատ և Ռոմանոս Տարոնցիների հետ մտել էր Վարդ Սքլերոսի բանակը և կռվում էին Հունաց Վասիլ Բ Բուլգարասպան կայսեր դեմ[4]։
  • Անդրանիկ արքեպիսկոպոս Թեոդոսիայի, որին գրեց Կոստանդին կաթուղիկոսը՝ Ֆլորենտիայի պապական ժողովի առթիվ (1438)[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 158-159 — 634 էջ։
  3. Կարապետան, Յիշատ․ Սամաթիոյ, էջ 301
  4. Տէր Սահակեան, Հայ կայսերք, Բ, էջ 236
  5. Պալճեանց, էջ 87, 90