Բացել գլխավոր ցանկը

Անգլո-սաքսոնական նվաճումներ, կելտական Բրիտանիայի նվաճումը հյուսիս-գերմանական ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի, ֆրիզների կողմից 5-րդից 6-րդ դարերում։ Բնիկների՝ բրիտների մի մասը, չցանկանալով հպատակվել նվաճողներին, համառ դիմադրությունից հետո գաղթեց մայր ցամաք՝ հաստատվելով Արմորիկա թերակղզում, որն ստացավ Բրետան անունը։ Բրիտանիայում անգլոսաքսերն ստեղծեցին մի քանի թագավորություններ։ Տեղական բնակչությունը մասամբ ոչնչացվեց կամ մղվեց դեպի հյուսիս և արևմուտք, մասամբ էլ դարձավ ստրուկ ու կիսազատ։ Սակայն, բնիկների զգալի մասը ձուլվեց նվաճողներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png