Անատոլիական ռոք (թուրքերեն՝ Anadolu rock, անգլ.՝ Anatolian rock), թուրքական ժողովրդական երաժշտության և ռոքի միաձուլման արդյունքում առաջացած երաժշտության ժանր։ Սկիզբ է առել 1960-ականներին այն բանից հետո, երբ արևմտյան ռոք-խմբերը՝ The Beatles-ը, Rolling Stones-ը, Led Zeppelin-ը, Yes-ը, Status Quo-ն և Omega-ն, սկսեցին հանրամատչելիանալ Թուրքիայում։ Թուրքական ժողովրդական երաժշտության և բանահյուսության տարրերը ազդել են այնպիսի երգիչների վրա, ինչպիսիք են Էրկին Քորայը (Erkin Koray), Ջեմ Կարաջան (Cem Karaca), Բարըշ Մանչոն (Barış Manço), Մողոլլար (Moğollar) խումբը, որոնք էլ դարձել են անատոլիական ռոքի հիմնադիրները։

Պատմություն խմբագրել

Ըստ Գյոքհան Այայի թուրքական ռոքը սկիզբ է առնում 1950-ականներին The Shadows-ի Թուրքիա այցելությունից և զարգանում է հաջորդող տասնամյակների ընթացքում[1]։ Անկասկածելի է, որ արևմտյան ռոք մշակույթը շատ մեծ ազդեցություն է գործել թուրքական բեմի վրա։ Արևմուտքի ազդեցության տակ շատ զգալի սկսեցին փոխվել ինչպես ողջ թուրքական հասարակությունը, այդպես էլ թուրքական մշակույթը։ Այդ փոփոխությունները բերել են անատոլիական ռոքի արագ աճին, զարգացմանը և հանրամատչելիացմանը։

1966-1975 թվականներին Թուրքիայում շատ հանրամատչելի էր փսիխոդելիկ ռոքը, մասնավորապես կիթառահար Էրկին Քորայի ստեղծագործությունները։ Դրանից հետո հանրամատչելիացվել է պրոգրեսիվ ռոքը և այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Ջեմ Կարաջան և Մողոլլար խումբը։

Վերջին տասնամյակում նկատելի է այնպիսի խմբերի աճը, ինչպիսիք են՝ Mor ve Ötesi-ն, Kurban-ը, Athena-ն, Gripin-ը, Kargo-ն, Duman-ը, Vega-ն, Çilekeş-ը և MaNga-ն։ Այդ կատարողների ժանրերը բազմաբնույթ են, սակայն ընդհանուր առմամբ նրանք ներկայացնում են թուրքական ժամանակակից բեմը և ժամանակակից անատոլիական ռոքը։

Ծանոթագրություններ խմբագրել