Անանուն Զրուցագիր, անսկիզբ ու անավարտ մի պատմության հեղինակի պայմանական անունը։ Ապրել է X դարում։ Անանուն Զրուցագրի Պատմությունը գտնվել է 1921 թվականին, էջմիածնի ձեռագրերում (այժմ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 5974 ձեռ.)։ Ընդգրկում է արաբական տիրապետության և Բագրատունիների [ագավորության շրջանի բանահյուսական պատումների շարք՝ գրված ժողովրդական կենսախինդ աշխարհընկալմամբ և գեղջկական լեզվով։ Գրիգոր-Դերեն Արծրունի իշխանի մասին զրույցներում ծաղրված է կուսակրոնությունը։ Պատումներում որոշակի զգացվում է աշխարհականացման զվարթ շունչը։ Անանուն զրուցագրի պատմությունը վերագրվել է նաև Հովհաննես Դրասխանակերտցու պատմության մեջ հիշատակված Շապուհ Բագրատունուն, հրատարակվել նրա անունով («Պատմութիւն Շապուհ Բագրատունւոյ», ի լույս ածին Գ. Տեր-Մկրտչյան և Մեսրոպ եպիսկոպոս, էջմիածին, 1921)։ Այդ տեսակետը հերքվել է։

Անանուն զրուցագիր
Մասնագիտությունգրող

Գրականություն խմբագրել

  • Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, գիրք 1, Ե., 1944, էջ 463–73
  • Ավդալբեգյան Թ., Հայագիտական հետազոտություններ, Ե., 1969, էջ 178–92
  • История Анонимного повествователя псевдошапух Багратугни, 1971 (ռուս. և հայ. բնագիրը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 366