Անանովներ։ Հայ մեծահարուստ բարերարներ Թբիլիսի, Մոսկվա։

Տոհմի ակունքները խմբագրել

Անանովների գերդաստանը սկիզբ է առնում Վասպուրականի Հովհան իշխանի տոհմից։ Հովնանի պապը Անիից էր և իր Մադաթ որդու հետ տեղափոխվել էր Վան։ Մադաթի որդին՝ Հովնանը հայտնի էր որպես մեծ վաճառական, ով եկեղեցիների և վանքերի համար ձեռք էր բերում ռուսահպատակ տարածքներ։ Նրա յոթ զավակներից երկուսը՝ Ստեփանը և Առաքելը, 18–րդ դարի վերջին տեղափոխվում են Թիֆլիս, ուր էլ նրանց ազգանունը դառնում է Անանով։

Հովհաննես Հովնանյան-Անանով խմբագրել

Ստեփանի որդի Հովհաննեսը կրթություն է ստանում Մոսկվայում։ 21 տարեկանում սկսում է սեփական գործը և արագ հարստանում է ռուսական բանակին մատակարարելով բժշկական սարքավորումներ և գույք։ Նա Մոսկվայի արվարձաններից մեկում ձեռք է բերում տարածք և կառուցում է եկամտաբեր տներ։ Հետագայում կառուցված փողոցը կոչվում է Անանովի փողոց։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո այն ռուսական ձևով վերանվանվում է Անանևսկի և Մոսկվայի կենտրոնում գոյություն ունի մինչև օրս։ Կանգուն են նաև նրա ժառանգների կառուցած գեղեցիկ տները։

Բարեգործությունը խմբագրել

1848 թվականից Հովհաննեսն ստանում է 1-ին գիլդիայի վաճառականի աստիճան, դառնում Լազարյան ճեմարանի հոգաբարձու, որի գործունեության համար մեծ գումարներ էր նվիրաբերում։ Նաև Մոսկվայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն կից աղքատախնամ հաստատության ֆինասավորողն էր, հոգաբարձուների խորհրդի ավագ անդամը։ Մշտապես ֆինանսական օգնություն էր ցուցաբերում Քութայիսի, Թիֆլիսի և Մոսկվայի հայկական եկեղեցիներին, Մոսկվայի Եկատերինյան հիվանդանիոցին, Մոսկվայի գեղարվեստական խորհրդին, որի անդամն էր հայտնի բարերաներ Մորոզովի ու Մամոնտովների հետ։ 1882 թվականի դաժան ձմռանը, երբ կաթվածահար էր եղել Մոսկվայի բնականոն կյանքը, Հովհաննես Անանովին խնդրում են դառնալ Մոսկվայի աղքատ քաղաքացիներին վառելիք ապահովող հանձնաժողովի գանձապահը, ազնվության շնորհիվ Ալեքսանդր 1-ի հուշարձանը կառուցող հանձնաժողովի գանձապահի հասարակական պարտականությունը։ Վաստակած միջոցներից նա շռայլորեն բաժին էր հանում նաև պատմական հայրենիքում գործող հոգևոր, կրթական ու մշակութային հաստատություններին։ Անանովը ձեռնամուխ եղավ Շուշիի տպարանի ստեղծմանը, մշտապես փոխհատուցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանի ծախսերը։ Նրա բարեգործության գագաթնակետը Թիֆլիսում Մարիամյան–Անանյան վարժարանի ստեղծումն էր։ Կնոջ մահից հետո 1876 թ. հուլիսի 25-ին Հովհաննես Հովնանյանը Գևորգ IV կաթողիկոսին տեղեկացնում է, որ հանգուցյալ կինը ցանկացել է հայ առաքելական եկեղեցու չքավոր ընտանիքների աղջիկների կրթության համար իր ծախսերով բացել գիմնազիա, որի նպատակով հատկացնում է Թիֆլիսում ունեցած իր սեփականությունը հանդիսացող տունը, հողամասով։ Դեռ ավելին, նրա հարևանությամբ կառուցում է օթևանատուն, որից ստացվող շահույթներն ուղղվելու են գիմնազիայի ծախսերը հոգալուն։ Ամեն տարի իր միջոցներից 3 000 ռուբլի է հատկացնում այն պայմանով, որ այդ գումարով սովորող աղջիկներն անվանվեն Հովնանյան սանուհիներ։ Հովնանյան օրիորդաց գիմնազիան բացվեց 1877 թվականին և գործեց մինչև 1918 թվականը։ Այս ժամանակներում իմանալով Անանովի մտադրությւոնների ամսին, Մեծ Իշխանուհի Օլգան առաջարկում է Հովհաննեսին այդ գումարը հատկացնել Մոսկվայում կառուցվելիք օրիորդաց համալսարանին, այն պայամնով որ ամեն տարի այնտեղ անվճար տասը հայուհի սովորի։ Հովհաննեսը չի համաձայնում, սակայն ստիված է լինում տասը հազար ռուբլի նվիրաբերել իշխանուհու առաջարկած ծրագրին։ Հովհաննեսը պարգևատրվել ռուսական՝ Սուրբ Վլադիմիրի 4–րդ աստիճանի, Պարսկաստանի շահի շահի «Առյուծի և Արևի» 2–րդ աստիճանի շքանշաններով, Միջազգային Կարմիր խաչի «Պատվո նշանով» ևա այլն։ Մահվանից հետո թողել էր 4 մլն ռուբլի ժառանգություն։ Կտակում չէր մոռացել հայ հանրությանը։ Մահից հետո էլ շարունակվում էին ֆինանսավորվել բոլոր ծրագրերը՝ անգամ որոշակի հավելումներով. գյուղական ընտանիքներից սերված երեխաների ուսումը Լազարյան ճեմարանում, Մոսկվայի կայսերական համալսարանում, Պետրովյան ակադեմիայում, Մոսկվայի հողագործության դպրոցում։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան հայկական գերեզմանոցում։ Հովհաննեսի մահից հետո, 1888 թվական, դպրոցի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարեց Թիֆլիսում բնակվող եղբայրը՝ Ալեքսանդրը, վերջինիս մահից հետո Ալեքսանդրի որդիները՝ Միհրանը և Աբգարը։

Ալեքսանդր Հովնանյան-Անանով ճյուղը խմբագրել

Ալեքսանդրը նավթարդյունաբերող էր և 1886 թվականից ղեկավարում էր «Միրզոյան եղբայրներ և Կ» ընկերությունը։ Նա նույնպես մեծ բարեգործ էր և երկար տարիներ ղեկավարն էր «Կովկասի հայկական բարեգործական ընկերության» խորհրդի։ Ինքը և իր ընտանիքը ևս մեծ ներդրումներ էին կատարում։ Մասնավորապես, պահպանվել է մի փաստ, համաձայն որի 1864 թվականին նա իր միջոցներով 10 հայ պատանիների է գործուղել Մոսկվա արհեստներ սովորելու։ Անանով եղբայրները կրթաթոշակներ էին սահմանել Մոսկվայի Լազարյան ինստիտուտում ուսանելու համար։ Այս թվարկումը կարելի է շարունակել, բայց նրանք էլ հայ մեծանուն բարեգործների նման իրենց կատարածի մասին նախընտրում էին լռել։ Անանովների բարի հիշատակներից ամենաակնառուն Անանովների քառակուսին է։ Այդպես էին կոչում թիֆլիսցիները տների այն ինքնատիպ դասավորությունը, որ ստեղծվել էր քաղաքի այդ հատվածի՝ Անանովների կողմից կառուցապատման արդյունքում։ Ալեքսանդրի զավակները առաջին էին, որ Վրաստանի գինեգործությունը բարձրացրին եվրոպական գինեարտադրության մակարդակին։ Կախեթում ձեռք բերեցին հսկայական հողատարածքներ, հիմնեցին նոր տեսակի խաղողի այգիներ։ Կառուցեցին եվրոպական ընդունելի ստանդարտներին համապատասխան գինու գործարան, որը մինչև այժմ էլ կանգուն է, ցավոք վերջին տասը տարիներին չեն գործում վատ կառավարաման պատճառով։ Անանավոները Կվիրիլի գետի վրա կառուցեցին Վրաստանի առաջին ջրանցքը, ոչ միայն իրենց, այլև շրջակա գյուղերի այգիները ոռոգելու նպատակով։ Այսօր էլ Անանովների արածը բարձր են գնահատում Կվիրիլի գետահովտի գյուղերի բնակիչները։ Ենթադրություններ կան, որ Անանովները և Վահագն Հովնայանի արմատները նույնն են։