Այնքան երիտասարդ 2․ Երբեք չգնա՛ս

Այնքան երիտասարդ 2․ Երբեք չգնա՛ս (չին․՝ 致青春2), ավելի հայտնի է որպես՝ Երբեք չգնա՛ս, չինական ռոմանտիկ դրամատիկական ֆիլմ, նկարահանված 2016 թվականին, Շիու Յիվույի վեպի հիման վրա։ Ֆիլմը արտադրվել է Ժանգ Յիբեյի և աստեղեր ՝ Քրիսի և Լյու Ի Ֆեյը։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլին Շանհայում[1]։ Չնայած այս ֆիլմը ոչ մի կապ չունի, բայց այն համարվում է 2013 թվականին նկարահանված «Այնքան երիտասարդ» երիտասարդական սիրային պատմության շարունակությունը, և առաջին անգամ Չինաստանում ցուցադրվել է 2016 թվականի հուլիսի 8- ին։ [2][3]

Այնքան երիտասարդ 2․ Երբեք չգնա՛ս
Երկիր Չինաստան
Ժանրդրամա
Թվական2016 և 2015
Լեզուհյուսիսային չինարեն
ՌեժիսորZhou Tuo Ru?
ՊրոդյուսերZhang Yibai?
ԴերակատարներՔրիս և Յիֆեյ Լյու

Սյուժե խմբագրել

  Հանդիպել քեզ իմ երիտասարդության վերջում, մեծ պատիվ էր ինձ համար։  

Պատմությունը սկսվում է ավագ դպրոցում։ Սու Յու Ջինը (Լյու Ի Ֆեյ) տարածաշրջանային քաղաքի դպրոցի ուսանող է, և բոլոր դրամական միջոցները օգտագործելով տեղափոխվում է այնտեղից, իսկ այդ ընթացքում հարուստ ժառանգ Չեն ԺԵնը համարվում է իր դպրոցի աստղը։ Չեն Ժենը սիրահավում է նրան և սկսում է հոգ տանել նրա մասին քոլեջում սովորելու ընթացքում, չնայած նրան, որ սովորում էին տարբեր քաղաքներում։ Չեն Ժենը ի վերջո հաջողության է հասնում հետապնդելով Սու Յու Ջինին, ով այս անգամ ստիպեց իր սրտին հետևել իրենց, հասկանալով, որ իրենց երջանկության ճանապարհին շատ դժվարություններ են սպասվում։ Շուտով, նրանք լողում են երջանկության մեջ, իսկ հետագայում, համալսարանը ավարտելուց հետո սկսում են միասին ապրել։ Սակայն, դպրոց ավարտելուց երկու տարի անց իրականությունը հասնում է նրանց։ Նրանց լիովին տարբեր անհատականությունները և ընտանիքի հանդեպ ունեցած հակասական մտածելակերպը նշանակում էր, որ նրանց հարաբերությունները սկզբիցել անհավասար են եղել։ Նրանց միմյանց մասին չասված ակնկալիքները և առօրյա կյանքի բոլոր թյուրիմացությունները ստիպեցին նրանց բաժանվել իրարից[4]։

Մի քանի տարի անց, նրանք երկուսնել ունեն հաջողություններ կարիերայում, և ի վերջո ապրում են նույն թաղամասում, որի պատճառով նրանք կրկին հանդիպում են և խճճվում միմյանց կյանքերի մեջ կրկին։ Նրանք երկուսնել փորձում են շարժվել առաջ տարբեր հարաբերություններով, բայց դրանք ավարտվում են անհաջողությամբ։ Երբ Սու Յու Ջինը կորցնում է իր մորը, ով քաղցկեղով հիվանդ էր, Չեն Ժենը միակն էր, ով կարող էր մխիթարել նրան, այդ իրադարձություններնել կարողացան կրկին միավորել նրանց։

Դերերում խմբագրել

  • Քրիս - Չեն ԺԵն
  • Լյու Ի Ֆեյ - Սու Յուն Ջին
  • Ցյաո Ժեն Լյան - Շհեն Ցզյու Ան
  • Լի Մենգ - Մո Յուի Հուա
  • Ցզին Շինցզյա - Չժոու Ցզի
  • Լի Ցին - Մենգ Սյուե
  • Հաո Շաովեն - Սունգ Մինգ

Շահույթ խմբագրել

Ֆիլմը հավաքել է 336.6 միլիոն Չինաստանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «原来你还在这里» (չինարեն).
  2. "Never Gone" Kris Wu Արխիվացված 2017-01-11 Wayback Machine.shanghaiist
  3. Kris Wu "Never Gone".chinatopix.com
  4. «《致青春》公映 吴亦凡刘亦菲"放肆爱"» [Never Gone opens in cinemas today] (Chinese). 2016 թ․ հուլիսի 8.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել