Այնշտայնի լուսաքիմիական օրենք

Այնշտայնի լուսաքիմիական օրենք, քվանտային համարժեքության օրենք, լուսաքիմիական համարժեքության օրենք, լուսաքիմիայի հիմնական օրենքը, ըստ որի յուրաքանչյուր կլանված ֆոտոն առաջացնում է միայն մեկ տարրական փոխակերպում։ Այն կարող է լինել քիմիական ռեակցիա կամ զուտ ֆիզիկական փոխակերպում՝ մոլեկուլի գրգռում, կլանված էներգիայի արձակում ևն։ Ընդհանուր դեպքում Էյնշտեյնի լուսաքիմիական օրենքը կիրառելի է միայն տարրական պրոցեսների նկատմամբ, քանի որ լույսի ազդեցությամբ ընթացող քիմիական փոխակերպումները երկրորդային պրոցեսների պատճառով հաճախ բարդանում են։ Էյնշտեյնի լուսաքիմիական օրենքը բխում է լույսի քվանտային բնույթից, ձևակերպել է Ալբերտ Այնշտայնը (1912), Է. Վ. Արբուրգի փորձերի հիման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 50