Ամրության պաշար, կառուցվածքի կամ նրա մասերի ամրության բնութագիրը։ Ամրության պաշարի թվային արժեքը որոշվում է ամրության պաշարի գործակցով (կամ անվտանգության գործակցով), որը ցույց է տալիս, թե տրվող լարումը քանի անգամ պետք է փոքր լինի անթույլատրելի առաձգական դեֆորմացիաներ կամ քայքայում առաջացնող լարումից։

Կառուցվածքի աշխատանքի անվտանգությունն ապահովվում է ամրության պաշարի գործակցի համապատասխան մեծության ընտրությամբ՝ հաշվի առնելով կառուցվածքի և նյութի տեսակը, որակը, աշխատանքային պայմանները, բեռնավորման եղանակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 334