Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամպլիֆիկացիա (այլ կիրառումներ)

Ամպլիֆիկացիա (լատ. amplificatio - ուժեղացում, մեծացում), մոլեկուլային կենսաբանության մեջ ԴՆԹ-ի պատճենների թվաքանակի ավելացումը։ Բջջում ամպլիֆիկացիան տեղի է ունենում ԴՆԹ-ի ռեպլիկացիայի արդյունքում, արհեստական պայմաններում ԴՆԹ-ի պատճենների թվաքանակի ավելացմանը հասնում են պոլիմերազային շղթայական ռեակցիայի շնորհիվ։