Բացել գլխավոր ցանկը

Ամերիկահայ թատերաերաժշտական միություն

Ամերիկահայ թատերաերաժշտական միություն, մշակութային միություն։ Հիմնվել է 1966 թ.-ին, Լոս Անջելեսում՝ Վ. Մարտիրոսյանի նախաձեռնությամբ։ Նպատակն է քարոզչական միջոցներով ներկայացնել հայ մշակութային արժեքները և հայ արվեստագետների ստեղծագործությունները։ Կազմակերպում է երաժշտական և թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, Հայաստանից մշակութային խմբերի և գործիչների այցելություններ։

Ամերիկահայ թատերաերաժշտական միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1966
Գլխադասային գրասենյակԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png