Ամենտիկին

իգական անձնանուն

Ամենտիկին, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն ամեն և տիկին բառերից (ամենից մեծ տիկին)։ Գործածվել է Ամենտիկին և Զամենտիկին ձևով 14-15-րդ դարերում, այնուհետև դուրս է եկել գործածությունից[2]։

Ամենտիկին
Ամենտիկին
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունամենից մեծ տիկին
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Ամենտիկին» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Ամենտիկին ոմն, մերձավոր Թանգեր տիկնոջ, որ գրել տվեց մի Աւետարան[3]։
  • Ամենտիկին, կին Յովհաննէսի և մայր Վարդան կրոնավորի, որ Աղթամարում, Թումայ աբեղային գրել տվեց մի Աւետարան[4]։
  • Ամենտիկին, կին Աստուածատուրի և մայր Ղազար րաբունապետի՝ ուսուցչի Պօղոս աբեղայի, որ Ամիրդոլի խնդրանքով գրեց Բաղէշում մի Աւետարան[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 117-118 — 634 էջ։
  3. Ձեռագիր, Հալէպ, Ա․ 397 ա, 1327 թ
  4. Ձեռագիր, Վասպուրական, էջ 322, 1420 թ
  5. Նօտարք, էջ 178, 1455 թ