Ամառային արձակուրդների ժամանակը
«Ամառային արձակուրդի ժամանակը» (ռուս.՝ «Время летних отпусков»), 1960 թվականի խորհրդային ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Կոնստանտին Վոինովը Ալեքսանդր Ռեկեմչուկի համանուն վեպի հիման վրա։
Ամառային արձակուրդների ժամանակը ռուս.՝ Время летних отпусков | |
---|---|
Երկիր | ![]() |
Ռեժիսոր | Կոնստանտին Վոինով |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Ռեկեմչուկ |
Օպերատոր | Ֆեոդոր Դոբրոնրավով |
Երաժշտություն | Անդրեյ Էշպայ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 89 րոպե |
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ ինժեներ-երկրաբան Սվետլանա Պանիշկոն, որն ամբողջ ձմեռ աշխատել է նավթի հանքավայրում և երազում էր արձակուրդի ժամանակ գնալ դեպի հարավ՝ տաք ծովափ, մեկնումի օրը հանկարծ նշանակվում է նավթարդյունաբերության պետի պաշտոնակատար։ Նավթահանքերը կանոնավոր կերպով չեն կատարել արդյունահանման պլանը, և նախկին ղեկավարը վկայակոչում էր նավթային շերտի հյուծումը։ Սվետլանա Պանիշկոն, փորձելով գլուխ հանել երկրաբանության բարդություններից և իր ընկերոջ՝ նավթարդյունաբերության մեխանիկ Գլեբ Գորելովի հետ ունեցած հարաբերություններից, որն առաջարկել է ջրի ճնշման միջոցով նավթարդյունահանման նոր միջոց, ամեն ինչ վերցնում է իր ձեռքը, և ամառային արձակուրդի փոխարեն անսպասելիորեն իր ձեռքն անցած ձեռնարկությունը դուրս է բերում առաջատարների շարք։
Դերերում
խմբագրել- Ռաիսա Կուրկինա – Սվետլանա Իվանովնա Պանիշկո, ավագ երկրաբան, վարիչի պաշտոնակատար
- Վալենտին Զուբկով – Գլեբ Գորելով, ավագ մեխանիկ, Սվետլանայի սիրելին
- Տատյանա Կոնյուխովա – Աննա Գորելովա, հորատանցքի օպերատոր, Գլեբի նախկին կինը
- Իվան Կուզնեցով – Ռոման Գրիգորևիչ Անտոնյուկ, կուսկազմակերպիչ
- Իվան Ժևագո – Նիկոլայ Ֆիպովիչ Բրիզգալով, նախկին պետ
- Պավել Պավլենկո – Յուրի Միխայլովիչ Բորոդայ, գլխավոր հաշվապահ
- Նինա Ագապովա – Շուրոչկա, գլխավոր հաշվապահի կինը
- Պավել Տարասով – Գենադի Գենադևիչ Ինիխով, ինժեներ-պլանովիկ
- Վիկտոր Խոխրյակով – Իվան Եվդոկիմովիչ Տարան, «Պեչորնեֆտ» տրեստի պետի տեղակալ
- Օլեգ Տումանով – Ստեպան Իլյիչ Ուլյաշեև, Ջիգորսկի հետախուզական բաժնի պետ
- Վլադիմիր Էտուշ – Սամեդ Իբրահիմովիչ Մամեդով, նավթարդյունաբերության նոր ղեկավար
- Կլարինա Ֆրոլովա-Վորոնցովա – Անիսյա Դանիլովնա, մորաքույր Նիսյա, հավաքարար
- Ալվիան Ֆոմին – Ֆեդյա, վարորդ
- Լև Բորիսով – Արթուր Գաբբիդուլին
- Ալեքսանդր Իլյին – Գենկա
- Պյոտր Կոնոնիխին – Պյոտր
- Վիկտոր Գլուշչենկո – նավթագործ
- Վալենտին Պեչնիկով – երկրաբան
- Ստեպան Բորիսով – Շիլով
Նկարահանումներ
խմբագրելՖիլմը նկարահանվել է Ուխտա քաղաքում, զանգվածային տեսարաններում ներգրավված են եղել քաղաքի բնակիչները։ Ֆիլմում կարելի է տեսնել Ուխտայի Գուբկինի անվան փողոցը և «Ստրոիտել» մարզադաշտը[2]։
Առանձին տեսարաններ նկարահանվել են Վոդնի գյուղում, ուղղաթիռի դիմավորման տեսարանում ներգրավված են եղել գյուղի գրեթե բոլոր բնակիչները[2]։
«Ուն Յաշա» նավթահանքը ֆիլմում գյուղ է, նավթամուղը, նավթի աշտարակները դեկորացիա են․ կառուցվել են Ուխտայից 18 կմ հեռավորության վրա՝ Չուտ գետի ողողադաշտում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ամառային արձակուրդի ժամանակը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ 2,0 2,1 2,2 Круковский В. — Путешествие в Унь-Ягу // Красное знамя (Сыктывкар), 20 июля 1960
Գրականություն
խմբագրել- Гребнев А. — Доверие к жизни (О худож. фильме «Время летних отпусков») // Искусство кино, № 4, 1961. — стр. 79-85
- Хлопянкина Т. — О людях Севера // Советская культура, 18 октября 1960
- Бортвина Л. — Современно о современниках. По поводу фильма «Время летних отпусков» // Молодёжь Севера, 28 апреля 1961
- Мерц В. — О тех, кто рядом // Красное Знамя (Сыктывкар), 20 апреля 1961
- Значительность повседневности (Режиссёр Воинов К. о своей работе) // Московский комсомолец, 23 марта 1961
- Время летних отпусков (Беседа с режиссером К. Воиновым) // Красное Знамя (Сыктывкар), 5 января 1960
Աղբյուրներ
խմբագրել- Время летних отпусков // Советские художественные фильмы. т. 4. (1958—1963). — М.: Искусство, 1968. — стр. 245