Աղլի կիկլոպյան բերդ ամրոց

Աղլի բերդ ամրոց, Լճաշենից 10 կիլոմետր դեպի հարավ հանութագրվեց մի կիկլոպյան ամրոց կամ միջնաբերդ, իր շրջակա բնակատեղիով։ Նշված ամրոցը գտնվում է Նորաշեն գյուղից 2 կիլոմետր դեպի արևմուտք, բազալտե անընդմեջ քարերով ծածկված, շրջապատի վրա իշխող 3, հարավից հյուսիս զուգահեռ ձգվող ժայռապատ բլուրների շուրջ։

Աղլի կիկլոպյան բերդ ամրոց

Ամրոցի դիրքը խմբագրել

Ամրոցն իր շրջապատի նկատմամբ ունի գերիշխող դիրք՝ 60—70 մետր բարձրությամբ։ Նրա արևելյան լանջը խիստ քարքարոտ է և թեք։ Մյուս լանջերն ավելի քիչ թեքություն ունեն և այդքան բարձր չեն իրենց շրջապատից։ Միջնաբերդի պարիսպների ընդհանուր երկարությունը մոտ 400 մետր է, հյուսիսից հարավ կողմնորոշված ամրոցն ունի 120 մետր երկարություն և 60 մետր լայնություն, զբաղեցնում է շուրջ մեկ հեկտար տարածություն։

Միջնաբերդի մակերեսը խմբագրել

Միջնաբերդի մակերեսի բլուրներից ազատ տարածությունները ծածկված են կացարանների ավերակներով։ Կացարանների հետքեր են երևում նաև բլուրների խորշերում ու քարանձավներում։ Միջնաբերդի պարիսպները, որոնց մեջ պարզորոշ երևում են հարավ֊արևելյան և հյուսիս֊ արևելյան մուտքերը, լավ են պահպանվել։ Այստեղից դուրս է գալիս մի ուժի, որը գնալով դեպի հյուսիս-արևելք, մտնում է երկու բլուրների միջև ընկած ձորակը ու այդպես շարունակվում մինչև բնակավայրի վերջը։ Մյուս մուտքը, որն ավելի նեղ է, հարավային լանջերով իջնում է դեպի հովիտը և կորչում բնակատեղիում։ Պարիսպների վրա լավ երևում են 11 քարաբուրգերի հիմքերը, որոնցից չորսը գտնվում են երկու մուտքերի աջ ու ձախ կողմերում, միմյանց հավասար մեծությամբ (5X5), մեկ աշտարակ նույն մեծությամբ գտնվում է պարսպի հարավ֊արևելյան անկյունում, մուտքին անմիջապես կից։ Նման մի - 16 աշտարակ էլ գտնվում է հյուսիսարևմտյան անկյունում, մյոլսր կանգնած է հարավային պարսպի վրա՝ մուտքից քսան մետր դեպի արևմուտք։ Մնացած աշտարակները միմյանցից 7—10 մետր հեռավորության վրա են, արևմտյան պարսպի կենտրոնական մասում։ Աշտարակների այսպիսի դասավորությունը պետք է ապահովեր ամրոցի պաշտպանությունը։ Պարիսպներն ունեն հավասար լայնություն 4 մետր, շինարարական տեխնիկան նույնն է, ինչ Լճաշենի ամրոցի մինչուրարտական ժամանակաշրջանի կառուցվածքը։ Պարիսպների բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է 4 մետր։ Նայելով արևմտյան կողմի պարսպից թափված քարերի ահռելի կուտակումներին, պետք է ենթադրել, որ պարիսպները և աշտարակները եղել են բավականին բարձր։ Միջնաբերդ, ինչպես նաև նրա շրջապատը ջրազուրկ են։ Մեր հավաքած խեցեղենի բեկորները հնարավորություն չեն ընձեռում ամրոցի ժամանակագրությունը պարզելու համար, սակայն նայելով պարիսպների ու աշտարակների կառուցման արվեստին, այն կարելի է թվագրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին շրջանով։ Վերը նկարագրված Աղլի բերդամրոցը հավանորեն մտած եղել է Կիեխունի տոհմա-ցեղային միության կազմի մեջ և հանդիսացել է Լճաշենի ամրոցախմբի ամ ենահարավային ամրոցը, քանի որ առայժմ այս ամրոցից դեպի հարավ մեզ հայտնի չէ մի այլ ամրոց, որը գտնվելիս լինի ավելի, մինչև Վելիքոլխի երկրի հյուսիսային սահմանին հասնելը, հետևաբար այս ամրոցը սահմանագլխային մի ամրոց է եղել, որը և իր կառուցվածքով, դիրքով ու ամրությամբ համապատասխանում է իր նշանակությանը։ Այսպիսով, ավարտվում է Սևանի ավազանի սահմանների մեջ մտնող Սևանի շրջանի կիկլոպյան ամրոցների համառոտ նկարագրությունը։

Աղբյուրներ խմբագրել

Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցներ