Աղի, Ալի, Ալիգյադուկ, Աղու, Դադալուզյարդուկ, լեռնանցք Հայկական լեռնաշխարհում, Ծաղկանց լեռների հարավարևմտյան շրջանում, Արճեշ քաղաքից հյուսիս–արևմուտք, Արճեշ–Մանազկերտ խճուղու վրա, Ալի գյուղի մոտ։ Ըստ Հ. Հյուբշմանի՝ Աղին կապ չունի հայերեն «աղի» կամ «աղիք» բառերի հետ։ Բարձրությունը 1973 մ[2]։