Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբուլաղ (այլ կիրառումներ)

Աղբուլաղ, Ձորի լեռնանցք, Խաչլուգյադիկ, Շանյոլ, լեռնանցք Հայկական Պար լեռնաշղթայում, նրա միջին մասում, Աղբուլաղ լեռներում։ Բարձրությունը 2444 մետր։ Նշանակված է Կովկասի 5-վերստանոց քարտեզում։ Աղբուլաղով է անցնում Ալաշկերտից Կաղզվան տանող ճանապարհը։ Այս լեռնանցքը Խաչլու գյուղի անունով կոչվում է նաև Խաչլուգյադիկ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 167 — 992 էջ։