Աղան (անձնանուն)

արական անձնանուն

Աղան, հայկական արական անուն։ Ծագում է հայերեն աղան բառից, որ հասարակ անուն է և նշանակում է «ազնվական, իշխան»։ Փոխառվել է ասորերեն alānā` «իշխան, եկեղեցական հովիւ» բառից։ Այս բառն ընկած է միայն աղանազգի (ազատազգի, իշխանազգի) բարդ բառի հիմքում։ Որոշ ժամանակ անց աղան՝ «իշխան» հասարակ անունը դառնում է հատուկ անուն, ինչպես Իշխանը և Իշխանիկը[2]։

Աղան
Աղան
Տեսակարական անձնանուն
Նշանակությունազնվական, իշխան
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Ծագումalānā
Կապված հոդվածներ«Աղան» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Աղան Արծրունի, որդի Վասակ Արծրունու և մորեղբայր Վահան Մամիկոնեանի, մասնակից եղավ Արտաշատի ժողովին (449 թ) պատասխանելու համար Միհրներսեհի նամակին։ Երիտասարդ հասակում սկսեց ճգնական կյանք վարել և հասցրեց աշակերտներ, որոնցից նշանավոր է Ղազար Փարպեցի պատմիչը։ Թաղվել է Հադամակերտում[3]։
  • Աղան եպիսկոպոս Խորխոռունեաց, ժամանակակից Բաբգէն կաթողիկոսի, անդամ Դուինի «506 թվի» եկեղեցական ժողովի[4]։
  • Հիշատակված է նաև 1282 թվականին և 1425 թվականից հետո գրված մի հիշատակարանում (տարեթիվն անհայտ է)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 97-98 — 634 էջ։
  3. Փարպեցի, էջ 186
  4. Ի յԱղանայ՝ Գիրք թղ․
  5. Manus. brit. mus. 18 բ