Աղաբաղ
(Վերահղված է Աղաբաղիից)
Աղաբաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում, սակավաջուր սարահարթի վրա։
Արևմտյան Հայաստանի բնակավայրեր | |
---|---|
Աղաբաղ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառ | Եվդոկիայի գավառ |
Այլ անվանումներ | Աղաբաղը, Աղապաղ, Աղապաղը |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աղաբաղցի |
XIX դարի երկրորդ կեսին ուներ մոտ 80 տուն հայ բնակիչ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Աղաբաղի բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը գաղթել է ապաստանել օտար երկրներում։
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Աղաբաղն ուներ եկեղեցի։ Գյուղում գործում էր տարրական ուսումնարան[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 151 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 238)։ |