Ակտիվության արտադրյալ, վատ լուծվող աղերի լուծելիությունը բնորոշող մեծություն։ Ի տարբերություն լուծելիության արտադրյալի, Ակտիվության արտադրյալը ոչ թե կոնցենտրացիաների, այլ էֆեկտիվ կոնցենտրացիաների՝ ակտիվությունների արտադրյալն է։ Որևէ An Bm վատ լուծվող աղի համար ակտիվության արտադրյալը =αnA αmB որտեղ αA և αB համապատասխան իոնների ակտիվություններն են։ Ակտիվության արտադրյալը հնարավոր է դարձնում իդեալական լուծույթների համար ստացված առնչություններն օգտագործել իրական լուծույթների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 232