Ակտինոմետրիա
Ակտինոմետրիա, գեոֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է ճառագայթումը (ռադիացիա), նրա փոխակերպումները և տեղափոխությունը մթնոլորտում, հիդրոսֆերայում և Երկրի մակերևույթին։ Նեղ իմաստով ակինոմետրիան Երկրի ճառագայթման չափման մեթոդների ամբողջությունն է օդերևութաբանության մեջ։
Հիմնական խնդիր
խմբագրելԱկինոմետրիայի հիմնական խնդիրն է՝ արեգակնային ուղիղ, ցրված ու անդրադարձվող ճառագայթման, ինչպես նաև Երկրի մակերևույթի ու մթնոլորտի երկարալիք ճառագայթման, մթնոլորտի ճառագայթման հաշվեկշռի քանակական և որակական ուսումնասիրությունը, ճառագայթային էներգիայի փոխակերպումների չափման սարքերի և մեթոդների մշակումը։
Կիրառություն
խմբագրելԱկտինոմետրիական ուսումնասիրությունները կատարվում են տեսական հաշվարկների և սարքերի (ակտինոգրաֆ, ակտինոմետր և այլն) միջոցով։ Ակտինոմետրիական հետազոտությունների արդյունքները օգտագործվում են գյուղատնտևսության, արդյունաբերության, բժշկության, կուրորտագիտության և այլ բնագավառներում։ Երկրի արհեստական արբանյակների արձակումից հետո ակինոմետրիայի հետազոտական հնարավորությունները ընդլայնվեցին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 230)։ |