Ակվեիստ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում։ Գտնվում էր Օբա գյուղից 2 կմ արևելք։

Արևմտյան Հայաստանի բնակավայրեր
Ակվեիստ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԲայազետի գավառ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունակվեիստցի

Տարածքն անտառապատ էր։ Բնակիչների մի մասն Արևելյան Հայաստան է գաղթել դեռևս 1829 - 1830 թվականներին, մյուսը՝ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մի մասն էլ զոհ է գնացել Մեծ եղեռնին։ XX դարի սկզբին ուներ 123 տուն հայ բնակիչ։ Բնակչության հիմնականան զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Ակվեիստն ուներ եկեղեցի։ Գյուղում գործում էր ուսումնարան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 144 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 230