Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնդաշտ (այլ կիրառումներ)

Ակնդաշտ, դաշտ Արևմտյան Հայաստանում, Վանի նահանգի Մոկս գավառում, Մոկս քաղաքից հյուսիս, Մոկս գետի աջակողմյա մասում։ Այստեղով հոսում է Մոկսի վտակներից մեկը, որ դաշտի անունով կոչվում է Ակնդաշտա գետ։ Դաշտի եզրին, բարձրության վրա եղել է Ակնդաշտա վանքը [1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ էջ 171 — 992 էջ։