Ակկեսենե (Բերդաքաղաք), հինավուրց բերդաքաղաք Ղազախստանի Ժամբիլսկի մարզի Տալասսկի շրջանում։ Գտնվում է Տալասսկի հովտի ստորին հատվածում, Ուշարալ գյուղից 30 կմ դեպի արևմուտք։ 1896 թվականին ուսումնասիրվել է Վասիլիյ Անդրեևիչ Կալաուրի կողմից։ Առաջացման հստակ տարեթիվը պարզ չէ։ Բերդը քառանկյունաձև է, ունի 10000 մ2 մակերես, ցանկապատված է։

Բերդի հյուսիսարևմտյան մասում գտնվում է հում աղյուսից աշտարակը։ Այն ունի 9 մետր բարձրություն։ Ակկեսենե աշտարակը կիպչակի դարաշրջանի (13-17-րդ դարեր) այն փոքրաթիվ պահակային աշտարակներից է, որոնք պահպանվել են մինչ օրս։ Այն ունի ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ։

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Башня Аккесене XIII - XVII век». madenimura.kz. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.