«Ակիկո» (ռուս.՝ «Акико»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքն է, որը տպագրվել է 2003 թվականին «ДПП (NN)» ժողովածուում։

Ակիկո
ռուս.՝ Акико
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2003

Բովանդակություն խմբագրել

Պատմվածքում նկարագրվում է ЙЦУКЕН օգտատիրոջ շփումը վճարովի կայքի հետ, որը մասնագիտանում է կիբերսեքսում, ընդ որում՝ երկխոսությունների միայն այն մասը, որը գալիս է հենց կայքից[1]։

Գլխավոր հերոսի ինքնությունն անհայտ է։ Կայքից նրան հասած հաղորդագրություններից հայտնի է դառնում, որ նա տղամարդ է, որն ապրում է Մոսկվայի Մաշա Պորիվաևայի փողոցում։ Նա կայքում նախ գրանցվում է մեկամյա հասարակ անդամության համար 24,99 ԱՄՆ դոլարով, ապա 14,99 դոլարով այն բարձրանում է մինչև ոսկյա և 59,99 դոլարով գնում է «Գենձի արքայազնը և չարաճճիները» կայքի զեղչված բաժանորդագրությունը[1]։

Բողոքելու փորձերին, կայքին դատի տալու սպառնալիքներին ի պատասխան օգտատերը ստանում է հաղորդագրություններ այն մասին, որ անհրաժեշտ էր ուշադիր կարդալ «Պայմաններ» բաժինը, հատկապես մանր տառերով գրվածը։ Օգտատիրոջը հասկացնում են, որ նամակագրությունը վարվում է «հինգերորդ գլխավոր վարչության» անունից, նա սպառնալիքներ է ստանում այն մասին, որ կայքի ադմինիստրատորները գիտեն, որ նա այցելել է պոռնո կայքեր, ինչպես նաև չեչեն անջատողականների «Կավկազ-ցենտր» (Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված կայք) կայքը։ Կայքի ադմինիստրատորները նրան մեղադրում են մանկապղծության մեջ, նշում են նրա IP հասցեն, բանկային քարտի համարը և այն փողոցը, որտեղ նա ապրում է, և նրան ստիպում են բաժանորդագրվել պլատինե անդամակցությանը[1]։

Քննադատություն խմբագրել

Ռուսական ծագմամբ ամերիկացի գրաքննադատ Մարկ Լիպովեցկին նշում է, որ «Ակիկո» պատմվածքն ուշագրավ է նրանով, որ ծաղրում է, բայց և միաժամանակ կատարելության հասցնում հեղինակի «ֆիրմային» ռազմավարությունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ««Акико» / Рассказы / Виктор Пелевин :: сайт творчества». pelevin.nov.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  2. Липовецкий М. Паралогии: Трансформации (пост)модернистского дискурса в русской культуре 1920-2000-х годов — М.: Новое литературное обозрение, 2008. — 848 с.: ил. — ISBN 978-5-86793-588-7.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել