Համմամ իբն Ղալիբ աբու Ֆիրաս (արաբ․՝ همّام بن غالب ابو فراس‎‎, հայտնի որպես ալ-Ֆարազդակ (արաբ․՝ الفرزدق‎‎՝ Խմորի գունդ), 641 կամ 640, Բասրա, Իրաք - 728, Բասրա, Իրաք), արաբ հայտնի ձոներգու է թամիմ ցեղից։ Այս ոչ այնքան հարգալից մականունն, ինչպես հաղորդում է Իբն Քութայբան, ստացել է իր կարճ հասակի ու գեր փորի համար։ Ծնվել է Նաջդում, ապրել Բասրայում։ Դաստիարակվել է ցեղային ավանդական ոգով։ Աղբյուրներն ալ-Ֆարազդակին նկարագրում են որպես ոչ այնքան հմայիչ մարդու, որը վախկոտ է, անամոթ, չի պահում իր խոստումներն, գոռոզ է ու սնապարծ։

Ալ-Ֆարազդակ
Ծնվել է641 կամ 640
ԾննդավայրԲասրա, Իրաք
Վախճանվել է728
Վախճանի վայրԲասրա, Իրաք
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուարաբերեն
Քաղաքացիություն Օմայյան խալիֆայություն

Ալ-Ֆարազդակի ձոներգություններում ամեն կերպ գովերգվում են Օմայյան խալիֆաներն, պաշտպանվում նրանց իշխանության իրավունքներն մուսուլմանական աշխարհում, թվարկվում ու գովերգվում նրանց հաղթանակներն։

Ալ-Ֆարազդակն իր կյանքի կարևոր մասն անցկացրել է Դամասկոսի պալատում, որտեղ եղել է արքունական ձոներգու, հովանավորներից ստանում է ոչ քիչ թոշակ և շատ շվայտ կյանք վարում։

Միջնադարյան արաբ բանասերներնը բարձր են գնահատում ալ-Ֆարազդակի վարպետությունը, հատկապես նրա հնաբանություններն, ու նշում որ եթե չլիներ ալ-Ֆարազդակը, հին արաբական պոեզիայի բառապաշարի մեկ երրորդ մասը չէր հասնի հաջորդ սերնդին։