Ալֆրեդ Նիեդոլս

լատվիացի լուսանկարիչ

Ալֆրեդ Նիեդոլս (ռուս.՝ Алфред Ниедолс, լատիշ․՝ Alfrēds Niedols, նոյեմբերի 12, 1929(1929-11-12), Medze Parish, Լատվիա - փետրվարի 12, 2017(2017-02-12), Լատվիա), խորհրդային և լատվիացի լուսանկարիչ։ Տարբեր լուսանկարչական մրցույթների հաղթող[1][2]։ «FOTAST»-ի անդամ։

Ալֆրեդ Նիեդոլս
ռուս.՝ Алфред Ниедолс
լատիշ․՝ Alfrēds Niedols
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1929(1929-11-12)
ԾննդավայրMedze Parish, Լատվիա
Մահացել էփետրվարի 12, 2017(2017-02-12) (87 տարեկան)
Մահվան վայրԼատվիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունլուսանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ալֆրեդ Նիեդոլսը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 12-ին Լատվիայի Մեձյան ավանում։ 1944-1950 թվականներն աշխատել է հոր ագարակում և «Dzintars» կոլխոզում։ 1950 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ 1953-1985 թվականներն աշխատել է որպես մետաղագործ, ապա Լիեպայայի «Կարմիր մետաղագործ» գործարանում որպես հերթափոխի պետ։

Նիեդոլսի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1958 թվականին։ 1965 թվականից Լիեպայայի ժողովրդական ֆոտոստուդիայի լուսանկարիչն է եղել։ Մասնակցել է մի շարք ֆոտոցուցահանդեսների, Լիեպայայում ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ՝ 1979, 1999, 2004 և 2010 թվականներին։ Նիեդոլսի աշխատանքները տեղ են գտել բազմաթիվ գրքերում և ալբոմներում։

2004 թվականին պարգևատրվել է Բարիկադի մասնակցի հուշամեդալով։ Ամուսնացած էր լուսանկարիչ Էլգա Նիեդոլեի հետ։

Մահացել է 2017 թվականի փետրվարի 12-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Zināmi Liepājas fotokonkursa uzvarētāji». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  2. Alfrēda Niedola «Foto izstāde» Rucavas Kultūras namā

Արտաքին հղումներ խմբագրել