Ալֆորտիոզ
Ալֆորտիոզ, ձիերի և միասմբակ այլ կենդանիների մակաբույծ հիվանդություն, որի հարուցիչները հաստ աղիներում (սեռահասուն որդերը) և որովայնամզի առպատային թերթիկի տակ (թրթուրները) մակաբուծվող Alfortia edentatus կլոր որդեր են։ Վարակը տարածվում է սննդառության ուղիով։ Հաճախ հիվանդանում են ձիերի 3 և ավելի տարեկան մտրուկները[1]։
Ախտանշաններ
խմբագրելՀիվանդության ախտանշաններն են՝ աճի դանդադումը, թեթև աղեխիթերը, որովայնի ծավալի մեծացումը, որովայնի պատի ցավերը, իսկ սուրի դեպքում՝ վարակաորովայնամզաբորբը, սակավարյունությունը, հյուծումն ու անկումը[1]։
Ախտորոշում
խմբագրելՀիվանդությունը հաստատվում է միայն դիահերձմամբ, երբ աղիքային ալֆորտիոզ կղանքի կուլտուրայում 3-րդ փուլի թրթուրներ են հայտնաբերվում[1]։
Բուժում
խմբագրելՀիվանդության բուժման նպատակով կերի հետ հիվանդ կենդանուն տալիս են ալբեն, նիլվերմ, պանակուր[1]։
Կանխարգելիչ միջոցառումներ
խմբագրելԿանխարգելիչ միջոցառումներն են գոմադրի վարակազերծումը, արածեցման սկզբնափուլերում և միջնափուլերում ճիճվաթափությունը, արոտավայրի փոփոխումը[1]։
Անասնաբուժասանիտարական փորձազննություն
խմբագրելՄսեղիքը, վարակված օջախները մաքրելուց հետո, առանց սահմանափակումների կարելի է օգտագործել[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հ. Այվազյան, Գյուղատնտեսական հանրագիտարան, Ե., «Հայկական հանրագիտարան հրատարակչություն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», 2015, էջ 112 — 1242 էջ, ISBN 9785897000418։