Ալուքարդ (Հելլսինգ)

Ալուքարդ, «Հելլսինգ» ընդհանուր անվանմամբ անիմեի և մանգայի հերոս։ Ստեղծվել է Կոտա Հիրանոյի կողմից։ 2002 թվականին «Animage» ամսագրի արական սեռի լավագույն հերոսների շարքում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը[1]: Անիմե-սերիալում Ալուքարդին հնչյունավորում է Ձյոձի Նակատան[2]: Անգլերեն տարբերակում հնչյունավորվում է Կրիսփին Ֆրիմենի կողմից։

Ալուքարդ
Շարք՝ Հելսինգ
Հեղինակներ՝ Կոտո Հիրանո
Մասնագիտություններ՝ վամպիրների որսորդ
Ընտանիք՝ Վլադ 2-րդ Դրակուլ (հայր)
Ալուքարդի քոսփլեյերը

Ալուքարդը հանդիսանում է «Հելսինգ» մանգայի գլխավոր հերոսը, ինչպես նաև «Hellsing» կազմակերպության շարքի ամենակարող կռվողը։ Նա ամենահին վամպիրներից մեկն է։ Որպես կանոն՝ հագնվում է վիկտորիանական ոճով՝ ներառյալ մուգ մոխրագույն կոստյում, բարձր ճտքակոշիկներ և մեծ թիթեռնիկ-փողկապ։ Նա հագնում է երկար, կարմիր վերարկու, դնում է երկար ծայրերով գլխարկ։ Կրում է դեղին ակնոց՝ մետաղե շրջանակով։ Նա ունի նաև այլ հանդերձներ։ Ալուքարդն ունի անհավատալի բազմաթիվ գերբնական կարողություններ, հանդիսանում է հրաշալի նետաձիգ, իսկ նրա ֆիզիկական ապշեցուցիչ ուժը թույլ է տալիս նրան 16 կիլոգրամ կշռող 2 ատրճանակներից կրակել առանց որևէ ուժի գործադրման։

Նա կռվում է բռնությամբ և հաճախ յուրահատուկ կոշտությամբ։ Հազվադեպ է սպանում իր հակառակորդին մինչ այն պահը, երբ նա հայտնվում է զինաթափ և նվաստացած վիճակում։ Նա լիովին եսասեր է և հաճախ տալիս է իր թշնամիներին մեկից ավելի հնարավորություն ուղղակի նրա համար, որ ցուցադրի իր կարողությունը։

Չհաշված արյան հանդեպ ունեցած ագահությունը՝ Ալուքարդը անտարբեր չէ։ Նա հարգում է Ինտեգրին, կապված է Ութլթերի հետ։ Մանգայի 9-րդ գլխում սկսում է լաց լինել Ալեքսանդր Անդերսենին հաղթելուց հետո. «Միայն մարդը կարող է սպանել հրեշին»։ Ալեքսանդր Անդերսենը նրա համար մարդ էր։ Սակայն վերածելով իրեն «Աստծո հրեշ»՝ Անդերսենը Ալուքարդի աչքերում զրկվում է «մարդու» իր կոչումից, որի հետևանքով էլ մահանում է։ Տեսնելով օր պարտության հնարավորության կորուստը՝ Ալուքարդը լաց է լինում։ Նա, ում Ալուքարդը համարում էր իրեն հավասար մրցակից, հանձնվում է։

ՍտեղծումըԽմբագրել

Կոտա Հիրանոն խոստովանել է, որ նրան հաճախ էին մեղադրում գրագողության մեջ այն պատճառով, որ Դրակուլան ողջ է թեմայով շատ պատմություններ կան, ինչպես նաև նշել են, որ Ալուքարդը գողացված է Trigun մանգայի գլխավոր հերոսից՝ Վեշա-փոթորիկից[3]:

«Ալուքարդ» անունը հանդիսանում է «Դրակուլա» անվան անագրամման՝ նույն անվանումը տառերի տարբեր հերթականությամբ։ Անիմեում հազվադեպ հանդիպում էր նաև «լորդ Ալուքարդ» անվանումը։

ԲնավորությունըԽմբագրել

Ալուքարդը գրեթե անխոցելի է, այնպես որ շատ ամբարտավան է։ Նա հաճախ նվաստացնում է իր մրցակիցներին։ Ճակատամարտում Ալքուքարդը մասնավորապես սահմանափակում ուժերը Cromwell կնիքով՝ տալով զգացում գերազանցության թշնամուն միայն նրա համար, որ այնուհետև հետ վերցնի այն։ Նրա երկար կյանքը իրեն թվում է երկարատև քուն, որը լուսավորվում և զվարճացնում է իր պայքարը։

Ակնհայտ է, որ ոչ մի կողմնակից անմիտ ու անբարոյական սպանությունների հեղինակ չի հանդիսանում։ Իսկ մանգայի երկրորդ գլխում («Սպանություն ակումբ») այն ներառում է անիմաստ երկու սպանություններմ որոնք հուզիչ են։ Իսկ հեռուստատեսային տարբերակում («Club M») Ալուքարդը արտահայտել է իր դժգոհությունը՝

«Դուք վերցրել եք այս բոլոր կյանքերը ոչ միան ծարավից։ Ձեզ դու՞ր եկավ։ Ահա, թե ինչ է պետք այնպիսի կեղտի, ինչպես դուք եք կախվելու համար»։

Ալուքարդը ամենից շատ է մահ ցանկանում։

ԿարողություններԽմբագրել

  • Անմահություն՝ սահմանափակված միայն իր կերած հոգիների քանակով։ Նրան հնարավոր չէ վիրավորել, սակայն եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա նրա մարմինը միանգամից կվերականգնվի։
  • Հսկայական ֆիզիկական ուժ
  • Գերմարդկային ճշգրտություն կրակելիս
  • Գերմարդկաին ըմբռնում
  • Գերմարդկային արագություն
  • Պինդ մարմինների անցնելու ունակություն
  • Հիպնոզ
  • Մտքեր կարդալ հեռավորությունից
  • Արեգակնային համակարգի վարակամերժություն[4]

ԾանոթագրություններԽմբագրել