Ալմետևսկի թաթարական պետական դրամատիկական թատրոն

Ալմետևսկի թաթարական պետական դրամատիկական թատրոնը (ռուս.՝ Альметьевский татарский государственный драматический театр) գտնվում է Ալմատևսկ քաղաքում։

Ալմետևսկի թաթարական պետական դրամատիկական թատրոն
Альметьевский татарский государственный драматический театр
Տեսակթատրոն
ՏնօրենՖարիդա Իսմագիլովա
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԱլմատևսկ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1944 թ
Գլխավոր ռեժիսորԻլյաս Գարեև
 Almetyevsk Tatar Drama Theatre Վիքիպահեստում

Թատրոնի պատմությունը խմբագրել

Կազմավորվել է 1944 թ որպես շրջիկ կոլտնտեսասովխոզային թատրոն։ Սկզբնական շրջանում թատրոնը պրոֆեսիոնալ դերասաններ չուներ։ Առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին Նագիմա Կիմովան էր, ով ավարտել էր թատերական տեխնիկումը։ Այնուհետև թատրոն եկան Գիբադուլլա Խաբիբովը, Սանիա Խաբիբովան, Կասիմ Ենիկեևը, Տագիրա Յաբբարովան, Խադի Զալյատովը, Խամզա Ռամազանովը։ Առաջին պիեսը, որը բեմադրվեց թատրոնում դա Ռիզա Իշմուրատի «Վերադարձ» դրաման էր, որը բեմադրեց ռեժիսոր Ա. Գալիևը։

Շուտով խաղացանկում հայընվեցին Մ. Ամիրի «Կյանքի երգը», Գ. Ախմետի «Գաղտնիք», Ա. Նազարովի «Քույրիկ» ներկայացումները։ 1946 թ թատրոնի գլխավոր ռեժիսորը դարձավ Կամալ Խալյապովը։

1952 թ թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Սաիդ Բուլատովը։ Թատրոնում ծավալած իր գործունեության ընթացքում (մինչ 1959 թ) նա բեմադրել է Կամալ Շերիֆի «Գաբբաս Գաալին», Ալեքսեյ Արբուզովի «Հանդիպում երիտասարդության հետ», Ս. Կալմետովի «Վերջին հանդիպում», «Հավատարիմ ուղեկիցը», «Աստղերը փայլում են», Մահմուտ Հասանովի «Նուրիխան», Խ. Վախիտի «Գաղտնի հետքեր», Ֆաթխի Բուրնաշի «Երիտասարդ սրտեր» ներկայացումները։

1979 թ դրամատուրգ Տուֆան Մինուլինի «Եթե չկա լուսին, կան աստղեր» ներկայացման համար, բեմադրիչ Գալի Հուսաինովը և գլխավոր դերակատար Դ. Կուզաևան ստացան Թաթարստանի Հանրապետության Գաբդուլլա Տուկայայի անվան պետական մրցանակ[1]։

Թատրոնում բազմիցս բեմադրվել են Թաթարստանի վաստակավոր արվեստագետ, հայտնի գրող Ֆոատ Սադրիևի պիեսները։

Մրցանակներ խմբագրել

Կարիմ Տինչուրինի անվան հանրապետական թատերական 5-րդ փառատոնի ընթացքում թատրոնին շնորհվել է մրցանակ՝ «Բարձր բեմադրական արվեստի», «Երկրորդ պլանի դերակատարման», «Ներկայացման երաժշտական ձևավորման» համար։

Աղբյուրներ խմբագրել

  1. http://www.rosteatr.ru/search.asp?org=365 Արխիվացված 2011-08-02 Wayback Machine Դրամատիկական թատրոնը «Թատերական Ռուսաստան» կայքում