Ալեքսեյ Ժիգալկովիչ (բելառուս․՝ Аляксей Аляксандравіч Жыгалковіч, ապրիլի 18, 1996(1996-04-18), Մինսկ, Բելառուս) բելառուս երգիչ է։ Նա մասնակցել է 2007 թվականի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին և հաղթել է՝ հայ մրցակցից մեկ միավոր առաջ անցնելով։ Նա երգել է «S druz'yami» երգը։ Դա արագ տեմպով և էներգիկ պարով երգ էր։ Նա ինքն է գրել այս երգը[1]:

Ալեքսեյ Ժիգալկովիչ
բելառուս․՝ Аляксей Аляксандравіч Жыгалковіч
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1996(1996-04-18) (28 տարեկան)
ԾննդավայրՄինսկ, Բելառուս
Քաղաքացիություն Բելառուս
Մայրենի լեզուբելառուսերեն
Մասնագիտություներգիչ
 Alexey Zhigalkovich Վիքիպահեստում

Նա Բելառուսից այս մրցույթի երկրորդ հաղթողն էր՝ 2005 թվականին Քսենիա Սիտնիկից հետո[2]:

Ալեքսեյը մի շարք այլ միջազգային երաժշտական մրցույթների մրցանակակիր է Բելառուսում, Իտալիայում և Բուլղարիայում:

  • 2005թ․ Նա երգել է «Lo zio Bé» (բելառուս․՝ Дзе каза рогам) երգը իտալական Zecchino d'Oro երգի մրցույթում: Երգը շահել է «Zecchino d'Argento» մրցանակը՝ որպես լավագույն ոչ իտալական երգ[3]։
  • 2006թ․ Երկրորդ մրցանակ մանկական երգիչների համար Վիտեբսկի «Սլավյանսկի բազար» փառատոնում[4]։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. Илона Галицкая заняла девятое место на международном детском конкурсе Евровидение-2007 Արխիվացված 2008-10-20 Wayback Machine (ru)
  2. Junior Eurovision Song Contest: History of the Contest
  3. «Archived copy» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-10-03-ին. Վերցված է 2011-05-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. “Slavianski Bazaar in Vitebsk” of 2006 Արխիվացված 2011-08-16 Wayback Machine